Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով Հայաստանին զգուշացնում է ամենավատ հետևանքների մասին
copy image url

Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով Հայաստանին զգուշացնում է ամենավատ հետևանքների մասին

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:10 05-03-2024
Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ազդարարեց, որ Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրոխորհրդի անդամության թեկնածու։

Սիմոնյանը նաև հավելեց, որ իշխանությունները չեն դիտարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, միայն «ամրապնդում են» Եվրոխորհրդի հետ հարաբերությունները։

«Եվրոխորհուրդը ռազմական միություն չէ, այսօր ժողովրդավարությունն է հանդիսանում անվտանգային խոշորագույն համակարգ»,- նշեց Սիմոնյանը։

Հայաստանի ոխերիմ հակառակորդ Ադրբեջանը, որն ուշի-ուշով հետևում է ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, անգամ ֆիքսում նախարարների կամ նրանց տեղակալների փոփոխությունը, իր հիմնական քարոզչամեքենան հանդիսացող մամուլի միջոցով արձագանք է տվել նաև Ալեն Սիմոնյանի այս հայտարարություններին՝ դրանք անվանելով «Հայաստանի եվրոպական ցնորքներ»։

«Հայաստանի անդամակցությունը եվրոպական ընտանիքին՝ երկնային մանանա է, բայց երազանքները պետք է թողնել մի կողմ։ Իրականությունն այլ է», նշել է ադրբեջանական մամուլի ամենաագրեսիվ միջոցներից Caliber-ը՝ օրինակ բերելով Վրաստանին, որը ԵԽ անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել Խորհրդի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելուց միայն 10 տարի անց։ «Հայաստանը ժողովրդավարական չափանիշներին չի համապատասխանում։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ Ֆրանսիան իր շահերը Կովկասում առաջ տանելու համար է ոսկե սարեր խոստանում հայկական իշխանություններին, և ըստ էության՝ եվրոինտեգրմանը Երևանի մտադրությունների խիզախ արտահայտումը Սիմոնյանի կողմից զարմանալի չէ»,- գրում է ադրբեջանական լրատվականը։

Հաշվի չառնելով Հայաստանի հասցեին թշնամական երկրի լրատվամիջոցի գործածած վիրավորական բառամթերքը՝ պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, Ալիևի հրահանգով, տեղի է ունենում տեղեկատվական շանտաժի հերթական դրվագը։ Վերջին իրադարձություններից՝ ռուսական զինվորական լռին ներկայությամբ Արցախն ամբողջությամբ «ստանալուց» հետո, Ադրբեջանն ըստ ամենայնի պարտք է մնացել ՌԴ-ին, և հիմա զբաղված է հատուցմամբ՝ հայկական կողմին հասցնելով, որ Երևանի քաղաքական զիգզագներից ամենաշատն անհանգստացած է հենց Ռուսաստանը, որն իր նյարդայնացվածությունը զգացնում է Հայաստանի համար ամենավտանգավոր եղանակով՝ թշնամի երկրի միջոցով բավական թափանցիկ ակնարկներով հասկացնելով, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հղի է ամենավատ հետևանքներով։

Այդ հետևանքներն «ապահովելու» համար է, որ ադրբեջանական տարբեր տրամաչափի գործիչներ՝ սկսած երկրի նախագահից, մշտապես «տաք են պահում» թե՛ «Զանգեզուրի միջանցքի», թե՛ «ականապատ տարածքների քարտեզների», թե՛ «անկլավների» հանձնման թեմաները, իսկ այսօր Ադրբեջանի պատգամավորներից մեկն անգամ հորդորում էր ռազմական օպերացիա սկսել և գրավել «Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող՝ մեր 8 գյուղերը»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին