Ուղիղ եթեր
Ինչպե՞ս են Ռուսաստանն ու Ադրբեջանը կռվում քարոզիչների միջոցով և ինչի՞ կարող է դա հանգեցնել. BBC
copy image url

Ինչպե՞ս են Ռուսաստանն ու Ադրբեջանը կռվում քարոզիչների միջոցով և ինչի՞ կարող է դա հանգեցնել. BBC

Արտաքին 1 ամիս առաջ - 13:32 13-02-2025
Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո, որը, ենթադրաբար, խոցվել էր ռուսական ՀՕՊ-ի կողմից, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայի նկատմամբ մի քանի կոշտ հայտարարություններ արեց, որոշեց փակել «Ռուսական տուն» մշակութային ներկայացուցչությունը, գրում է BBC-ն։

Ինչպե՞ս են Ռուսաստանն ու Ադրբեջանը կռվում քարոզիչների միջոցով և ինչի՞ կարող է դա հանգեցնել
Փորձագետները կարծում են, որ օդանավում խափանվել են արբանյակային նավիգացիոն համակարգերը (հավանաբար, ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների աշխատանքի պատճառով), իսկ հետո այն վնասվել է ռուսական զենիթային հրթիռով։ Դա տեղի է ունեցել այն պահին, երբ ռուսները հետ են մղել ուկրաինական դրոնների գրոհը։

Աղետից անմիջապես հետո ռուսական ԶԼՄ-ները սկսեցին տարածել կեղծ վարկածներ, ըստ որոնց՝ աղետի պատճառը թթվածնային բալոնի պայթյունն էր կամ ինքնաթիռի բախումը թռչունների երամի հետ: Ի պատասխան՝ Ալիևն աղետի մեջ մեղադրեց Ռուսաստանին, պահանջեց ներողություն խնդրել, ընդունել մեղքն ու օբյեկտիվ հետաքննություն անցկացնել։

Աղետից հետո Պուտինը երկու անգամ զանգեց Ալիևին, ներողություն խնդրեց և հիշատակեց ՀՕՊ աշխատանքը, սակայն ուղիղ չընդունեց, որ հենց դա է եղել վթարի պատճառը։

Մինչդեռ ադրբեջանական մամուլը շարունակում էր պահանջել միջազգային ազնիվ հետաքննություն: Ադրբեջանում զայրույթն ուժեղացրել են ռուսական ԶԼՄ-ների հոդվածները, որոնք հիմնված են ավիադիսպետչերների հետ օդաչուների բանակցությունների վերծանման վրա (ենթադրաբար, լրագրողներին դրանք փոխանցել են Ղազախստանի կառավարության աղբյուրները): Հրապարակումներում նշվում էր, որ AZAL ինքնաթիռի օդաչուներն իրենք են խոսել թռչունների մասին և որոշել են թռչել Ակտաու։ Ադրբեջանում նման շեշտադրումները համարել են վիրավորանք զոհված օդաչուների հիշատակին և Ռուսաստանի փորձը՝ մեղքը բարդել ուղևորների գրեթե կեսին փրկած մարդկանց վրա:

Այս ֆոնին փետրվարի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին «Ռուսական տան» փակման մասին, որը զբաղվում է արտասահմանում ռուսական մշակույթի առաջխաղացմամբ: Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների հրապարակումներում ներկայացուցչությունը վերահսկող «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն անվանել են «լրտեսներ»։ Դրանից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, իսկ հաջորդ օրը Բաքուն նման քայլի է դիմել և կանչել Ռուսաստանի դեսպանին՝ ի նշան բողոքի «ապատեղեկատվական բնույթի հաղորդագրությունների» դեմ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները Ռուսաստանին կտրուկ քննադատել են նաև այլ առիթներով։ AZTV պետական հեռուստաալիքը հիշել է հին վիրավորանքները և մեղադրել Ռուսաստանին 1990 թվականին Բաքվում ցուցարարների գնդակահարության և 1992 թվականին Ղարաբաղում Խոջալուի ջարդերի մեջ։ Հեռուստաալիքը 2020-2024 թվականներին Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումն անվանել է «դավաճանական առաքելություն»։ Հեռուստաալիքը Պուտինին մեղադրել է 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Բաքվին «կանգնեցնելու» փորձերի մեջ։

Նույնքան կոշտ են արտահայտվում նաև ռուս քարոզիչները։ «Ցարգրադ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան և ինքնահռչակ ԴԺՀ-ի պետանվտանգության նախկին նախարար Անդրեյ Պինչուկը գրել է․ «Պետք է ճիշտ ընկերություն անել նման «ընկերների» հետ և թույլ չտալ նստել վզին։ Փակում եք «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, դե, ուրեմն, փակեք «Սադովոդ» շուկան (Մոսկվայի շուկան, որտեղ աշխատում են ադրբեջանցիները)»։ Հեղինակը նաև առաջարկել է վերանայել ֆինանսական հոսքերը դեպի Ադրբեջան բոլոր տեսակի օբյեկտներից, օրինակ, «Կրոկուս Սիթիից»։

Ռուս ազգայնականներն արդեն սպառնում են վտարել ադրբեջանցի աշխատանքային միգրանտներին, իսկ «Ռոսսելխոզնադզոր»-ը պայքարում է ադրբեջանական լոլիկի դեմ: Իսկ ահա Բաքվում վրդովվել են Գեորգիևյան ժապավեններ բաժանելուց, երկրից վռնդել են «Սպուտնիկ» քարոզչական լրատվամիջոցի տեղի բաժանմունքի ղեկավարին։

Միևնույն ժամանակ, փորձագետները կարծում են, որ ոչ միայն Ադրբեջանն է կախված ՌԴ-ից, այլև՝ հակառակը։ Ադրբեջանցի տնտեսագետ, Հանրապետական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Նաթիկ Ջաֆարլին հիշեցնում է, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը Ռուսաստանից Իրան է անցնում Ադրբեջանի տարածքով, Ռուսաստանի համար ապահովում է տարանցում դեպի հարավային երկրներ․ «Առանց Ադրբեջանի միջանցք դեպի Իրան հնարավոր չէ, և Ռուսաստանը պատրաստ է հարյուր միլիոններ ներդնել նախագծում»։ Ինչ վերաբերում է արտաքսման մասին ռուս քարոզիչների սպառնալիքներին, տնտեսագետը դա ձեռնտու չի համարում Մոսկվայի համար: «Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց հետո աշխատատեղերի և աշխատողների հսկայական պակաս ունի, և դրանից կտուժի ՌԴ տնտեսությունը»,-ենթադրում է նա։

Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանը

Քաղաքագետ, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Ռիզվան Հուսեյնովի խոսքով՝ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների ներկայիս ճգնաժամը ևս մեկ նշան է, որ «Ռուսաստանը կորցնում է տարածաշրջանը»։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները 2021 թվականին ստորագրեցին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Քաղաքագետը հիշեցնում է նաև, որ վերջերս Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհություն հայտնեց նաև Հայաստանը, որը նեղացած է, որ Մոսկվան չմիջամտեց Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին։ «Այդ ժամանակ վատթարացան հայ-ռուսական հարաբերությունները, ինչն ապացույց է, որ ՌԴ-ն կորցնում է տարածաշրջանը»,-ասում է Հուսեյնովը։

Ամենից շատ դիտված

11:26 Ռուսաստանում եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց քրոջը․ Lenta
18:48 Կինս ենթարկվում է սեռական շահագործման․ ներգրավված են Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Խաչատուր Սուքիասյանը. Երևանի բնակիչ
22:50 Վարդան Ղուկասյանին հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն
22:15 Մենք ունենք նվազագույն պայման` մեր դեմ դրած. դա ՔՊ-ին իշխանազրկելն է. Կարեն Սիմոնյան
09:00 Կասկածելի լռություն. ինչո՞ւ են գաղտնի պահում ArCa-ի խափանման պատճառը
18:40 Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների վիաճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 28-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է. shamshyan.com
14:50 Հանդի խոզի միս, քաշած օղի, սինդրիկ. ինչպես է Թաթուլ Հակոբյանը շահագրգռում Նիկոլ Փաշինյանին
15:30 Ես ժամանակ չունիմ, լուրջ գործերով եմ զբաղված. Սարիկ Մինասյանը խուսափում է բանավեճից
16:42 Քուչակ գյուղի տներից մեկում 95-ամյա կնոջ կիսամոխրացած դի է հայտնաբերվել. shamshyan.com
20:06 Ուսման վարձը չի վճարել. Վահագն Ալեքսանյանը 655.500 դրամի համար դատարան է ընկել