Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 05-03-2024

Պարտվել ենք, որովհետև 30 տարի մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցին․ Գագիկ Ջհանգիրյան

Մոռանում եք, որ մենք պատերազմում պարտվել ենք․ փաստ է, որ ՊԲ-ն, ՀՀ ԶՈՒ-ն պատերազմում պարտվեցին։ Դրա համար էլ տարածքներն անցան հակառակորդի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սպարապետի ազատագրածն այսօր անցնում է թշնամուն։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ ենք պարտվել, տարածքներ էլ կան, որ գրչի հարվածով են հանձնվել, Ջհանգիրյանը պատասխանեց․ «Մենք էլ հաղթող կողմ ենք եղել 30 տարի շարունակ, դուք պիտի հիշեք՝ էն ժամանակ հակառակորդը մեր հետ ոնց էր շփվում, ով էր թելադրում իրավիճակը։ Հաղթող կողմը թելադրում է։ Ինչու ենք պարտվել, որովհետև 30 տարի մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցին, չզինեցինք ժամանակակից զենքով, տեխնիկայով, հակաօդային պաշտպանության միջոցները հին էին, անօդաչուների վրա ուշադրություն չդարձրեցին, և մեզ թվում էր՝ ինչ-որ մեկը մեզ պիտի պաշտպանի և Ադրբեջանը մեր հետ չի կռվի։ Պարզվեց, որ բոլոր երաշխիքները, որ կային, սուտ էին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում