Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:19 30-08-2022

Պարտվել ենք, որովհետև ունեցել ենք քոչվորի պես իշխանություն. Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր Տիգրան Արզաքանցյանը կնոջ և իր թիմի հետ Արցախում է։ Նա տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից՝ նշելով, որ իրենց թիմը խոսք էր տվել համագումարից հետո մեկնել Արցախ՝ Բերձոր, Աղավնո, որպեսզի ծանոթանա իրավիճակին։

Փոքր-ինչ գինովցած Արզաքանցյանն իր ելույթում քննադատել է իշխանություններին, ասել, որ տեղյակ չեն, թե ներքին թշնամիները ինչ քաղաքական որոշումներ են կայացնում, որոնց արդյունքում մենք կորցնում ենք մեր հայրենիքը։

«Մենք պարտվել ենք, որովհետև ունենք թույլ իշխանություն՝ փողոցից հավաքված, քոչվորի պես եկած, բայց մենք բոլորի դեմ կկանգնենք ու ցույց կտանք, որ թույլերը գալիս են, փորձանք են բերում երկրի գլխին, իսկ ամեն տարի՝ մանավանդ դժվարությունների ժամանակ, ուժով, գաղափարով հարուստ հայրենասեր տղերքը կարող են հայրենիք պահպանել»,- ասել է Արզաքանցյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում