Արտաքին 2 տարի առաջ - 23:28 03-03-2024

Գերմանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրել է «տեղեկատվական պատերազմի» մեջ

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն առաջին անգամ մեկնաբանել է գերմանացի զինվորականների զրույցի ձայնագրությունը, որը հրապարակել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Պիստորիուսը կիրակի հայտարարել է, որ Ռուսաստանը «տեղեկատվական պատերազմ» է մղում, որի նպատակը Գերմանիայի ներսում պառակտում ստեղծելն է․ սա նրա առաջին արձագանքն է գերմանացի բարձրաստիճան զինվորականների հանդիպման աուդիո ձայնագրությունը Ռուսաստանում հրապարակելուն, հայտնում է Reuters-ը։

Ռուսական լրատվամիջոցները ուրբաթ օրը հեռախոսազրույցի 38 րոպեանոց ձայնագրություն են հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես են գերմանացի զինվորականները քննարկում Ուկրաինայի համար անհրաժեշտ զենքերը և Կիևի հնարավոր հարվածը Ղրիմի կամրջին, ինչը դրդել էր ռուս պաշտոնյաներին բացատրություն պահանջել:

«Կատարվածը շատ ավելին է, քան պարզապես խոսակցությունը գաղտնալսելը և հրապարակելը։ Սա տեղեկատվական պատերազմի մի մասն է, որը վարում է Պուտինը․․․ Սա հիբրիդային ապատեղեկատվական հարձակում է։ Խոսքը պառակտման փորձի մասին է: Սա մեր միասնությունը խաթարելու փորձ է»,- ընդգծել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և հավելել, որ հրամայել է դեպքի ամբողջական հետաքննություն անցկացնել:




Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ