Ներքին 2 տարի առաջ - 17:32 03-03-2024

Գյումրիում «Ռեինկարնացիա» նվագախմբի երգերով են նշել Yerevan City-ի բացումը

Գյումրիի կենտրոնական հրապարակը դեռ երեկվանից էր տոնական։ Գործարար, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետի բացմանն էին պատրաստվում։ Չնայած որ մի քանի օր է՝ Yerevan City-ն աշխատում է, բայց պաշտոնական բացումը մարտի 3-ին էր։

Գյումրիում «Ռեինկարնացիա» սիմֆոնիկ նվագախմբի երգերով են նշել Yerevan City-ի բացումը: Էլ ինչ տոն առանց նվերների․ տեղի է ունեցել նաև տոնական խաղարկություն։ Այս ամենը սուպերմարկետի բացման գեղեցիկ մասն է, իսկ ամենավատը այն է, որ Yerevan City-ի բացվելու ֆոնին քաղաքի մրցակից սուպերմարկետները կարող են իրար հետևից փակվել։

Oragir.News-ն արդեն գրել էր, որ Գյումրիում Yerevan City բացվելուն զուգահեռ մատակարարները ստիպում են մրցակից ցանց «Բասեն»-ին՝ բարձրացնել իրենց ապրանքների գները՝ հօգուտ Yerevan City-ի։

Ալեքսանյանի սուպերմարկետը բացված-չբացված արդեն փորձում է ճնշել մրցակից սուպերմարկետների ցանցին։

Կարճ ասած՝ Yerevan City-ն խնդիրներ է ստեղծելու փոքր ու միջին բիզնեսի համար։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում