Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:08 17-02-2023

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանն ունի բոլոր շանսերը՝ դառնալու ստալինյան տրոյկայի ռեինկարնացիա․ փաստաբան

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ունի բոլոր շանսերը դառնալու ստալինյան տրոյկայի ռեինկարնացիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Մի դատարան, որտեղ ոչ մի խելամիտ փաստարկ, ոչ մի դատողություն, ոչ մի տրամաբանական եզրահանգում ի սկզբանե չունեն որևէ շանս ներազդելու դատական ակտի վրա, չի կարող աղերս ունենալ արդարադատության հետ:

Մի պարզ օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260 և 261 հոդվածների համաձայն՝ դատական երաշխիքների (կալանք, խուզարկություն և այլն) վարույթները ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին, որոնց թվին հակակոռոզիոն դատարանը չի դասվում: Բայց այդ դատավորները հիմք են ընդունում անդրեասյան կարենի մի ախմախ որոշում և անտեսելով օրենսդրական արգելքը, մարդկանց են կալանավորում, գույքի վրա արգելանք են դնում և այլն:

Իհարկե, դատավորները չեն կարող չիմանալ, որ դա ապօրինի է, սակայն գիտակցաբար գնում են այդ քայլի: Այսինքն՝ վստահ են, որ լինելու են անպատժելի, նույնն է՝ վստահ են նիկոլի հավերժության մեջ:

Ստալինյան այս տրոյկան դեռ շատ վնասներ է հասցնելու մեր երկրին, նույնիսկ՝ անդառնալի կորուստներ»,- գրել է փաստաբանը: