copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:40 01-03-2024

Բերինք-սարքինք, մեր կոմֆորտը ստեղծինք, հմի էլ ըդիկ գուզեն խլեն. գյումրեցիները՝ կառավարության որոշման մասին

Կառավարությունը ապօրինի ինքնակամ շինությունների օրինականացման համար սահմանել է ժամանակացույց։

Գյումրիի համար դա մինչև 2024 թ․-ի հունվարի 1-ն է։ Նոր որոշումը, նոր խնդիրների առջև է կանգնեցրել ինքնակամ շինությունների բնակիչներին, նրանցից շատերը տարբեր պատճառներով չեն կարողացել օրինականացնել իրենց սեփականությունը։

Ավտոկայան թաղամասը Գյումրիի ամենամեծ տնակային ավաններից է, ապօրինի ինքնակամ շինությունները շատ են, տնակային ավանի բնակիչները պետությունից ակնկալիք չունենալով քարապատել են իրենց թիթեղյա տնակները, բայց սեփականաշնորհել չեն կարողացել։ Oragir.News-ի լրագրողը շրջել է Գյումրիի տնակային ավաններում, զրուցել բնակիչների հետ։ 56-ամյա Սուսաննա Սիմոնյանը 89 թվականից ապրում է տնակում, որը ժամանակի ընթացքում քարապատվել է։

«Երեխեքս ըստեղ ծնվան, հմի իրանց երեխեքը ըստեղ կմեծանան։ Բերինք-սարքինք, մեր կոմֆորտը ստեղծինք, հմի էլ ըդիկ գուզեն խլեն։ Քաղաքապետարան մենք քեզնից տուն չենք ուզե, պետությունը բերանը սրբեց քաշվավ կողքի։ Հմի ինչ գուզեն, ես ինչղ չափագրեմ նախ ժամկետի մեջ չեմ տեղավորվի, հետո էլ ես կողքի դրած փող չունիմ, հազիվ ծերը ծերին կհասցնենք։Ոտքի վրա որոշում կկայացնեն, իրանք իրանց մեջ որոշել են։Էս հարցը 1-2 տարվա մեջ չէր էլ կարգավորվի։ Թող քաղաքապետարանը ինքը իրա կողմից էնե անվճար չափ ու ձևը, ես ուրդից էնեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Սուսաննա Սիմոնյանը, ով ավտոկայան թաղամասում է ապրում։

Ապօրինի ինքնակամ շինություններ կան նաև կենտրոնական փողոցներում։

Մարդիկ տեղյակ չեն կառավարության նոր որոշումից։ Միայն գիտեն, որ փաստի առջեւ են կանգնած։ Ապօրինի շինությունները պիտի ապամոնտաժվեն։

Տիկին Արմինեն ստացել է ծանուցում, որ ուշացել է սեփականաշնորհման գործընթացից, հիմա ընտանիքը կարող է զրկվել նաեւ քարապատ տնակից։

«Թող նորմալ ծանուցեին, գուկա կհասնի վերջին օրը, նոր ափալ-թափալ ծանուցենգը։Երկիր չկա, քաղաք չկա. շունը տիրոջը չի ճանչե։



Էդ ինչխոր քնան-քնան, նոր զարթնան։Տուն է կապրեինք, ով է իրանցից տուն ուզել։ Մենք սարքենք, իրանք քանդեն, ես չիդեմ ինչղ պտի էղնի, ինչ պտի էնեն։ 30 տարի, որ մե իշխանավորը եկավ դուռս բացեց, որ հմի էլ ըսպես պոզ ու պոչ են կպցրել։Ես իմ ուժերով իմ տնկաս կարգի եմ բերել, կըսեն համայնքի հողն է, օդն էլ ծախեք վրեքս էդ էլ է համայնքինը»,- ասում է տիկին Արմինեն։

Կան նաև մարդիկ, ովքեր իրենց շինությունները կառավարության նոր որոշումից առաջ են սեփականաշնորհել,երբ 2000-ականներին քաղաքային բյուջեի միջոցներով էր կատարվում սեփականաշնորհը։

​​​​

Մեզ հետ զրույցում քաղաքացիները տարբեր պատճառներ են նշում.մի մասը չի լսել կառավարության նոր որոշման մասին, մյուսները սոցիալական խնդիրներից ելնելով, մյուսներն էլ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեն։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Երեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ
15:26 Վանդալիզմ՝ Երևանում. Դավիթաշենում հիմքից կտրել են 45 հսկայական ու առողջ բարդիներ. shamshyan.com
17:00 Ծնողները բողոքում են՝ Գորիսի դպրոցներում ծեծում և հայհոյում են աշակերտներին, տնօրենները հերքում են
21:30 «Մուծված» տնօրեններ, «լյուբիմչիկներ», սխալ որոշումներ, ապօրինի պաշտոնավարում․ ԿԶՆԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը
22:38 Ինչո՞ւ են լարվել Մակրոն-Փաշինյան երկկողմ հարաբերությունները․ քաղաքագետի պարզաբանումը
09:53 Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ պտուղը ծննդաբերությունից հետո գտնվել է մահացած վիճակում․ shamshyan.com
12:47 Հորս հատուկ խցում են տեղավորել. 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել, ստիպել են մնալ ոտքի վրա. Ռուբեն Վարդանյանի որդի
11:42 Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է
11:52 Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետևանքով Հ1-ի եթերը վերածվում է «քուչի բազարի»․ Սողոմոնյան
09:00 Սկսվում է քարոզչական պայքարը․ հաղթանակի շանս կա