Ներքին 2 տարի առաջ - 19:00 30-03-2024

Մրգից ամենաէժանը գուզեն, միսը հազարից մեկը գուզե․ գյումրեցի վաճառական

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ Oragir.News-ի թղթակիցը շրջել է Գյումրու սննդի շուկայում, զրուցել վաճառականների հետ, ծանոթացել մթերքների գներին:

Շատ վաճառականներ, չցանկանալով ներկայանալ և երևալ տեսախցիկի առաջ, հայտնեցին, որ այս տարի՝ համեմատած նախորդ տարիների, վիճակը ավելի վատ է:

«Ժողովրդի ձեռը փող չկա: Կոպեկ-կոպեկ գուկան առևտուր կենեն, մենք էլ կմտնինք դրության մեջ, ապրանքը էղածից էլ ավելի կէժանցնենք, որ առնին, չփչանա, մենք էլ տուն հասնինք»,- մեզ հետ զրույցում պատմեց առևտրականներից մեկը՝ նշելով, որ Գյումրիի հարակից գյուղի բնակչուհի է:

Մեկ այլ վաճառական էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր վաճառքը շատ վատ է ոչ միայն Զատիկից առաջ, այլ նաև ամեն օր.

«Ժողովրդի ձեռքը փող չկա: Գումարային տեսակետով՝ մինուս է: Համեմատած անցած տարվա Զատիկի առևտրի՝ էս տարի ավելի վատ է: Ինչ սպասելիքներ ունեինք, հմի ըդիկ չկա: Առաջ ավելի լավ էր. քանի գնաց, ըդքան առևտուրը վատցավ, մարդաքանակը պակսավ»:

Ավելին՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն