Ներքին 3 տարի առաջ - 22:09 10-04-2023

«Մարդիկ 35 տարի դոմիկների մեջ են, իրանց ինչ էրին, որ հմի շներին են անցել». Գյումրիում կշարունակվի թափառող շների ստերջացման ծրագիրը

Գյումրիում թափառող շների թիվն ավելացել է, գյումրեցիներն էլ սկսել են դեմքով ճանաչել թափառող շներին։ Գյումրիում թափառող շների ստերջացման ծրագիրը կշարունակվի, թերևս այն մնում է վնասազերծման, շների հարձակումներից պաշտպանվելու միակ տարբերակը, իսկ թե ինչքանով է արդյունավետ, դա արդեն հարցի մյուս կողմն է։

Այս տարի ևս շների ստերջացման համար քաղաքապետարանը գումարներ է հատկացրել․ մեկ շան համար ծախսվող գումարն է ավելացել։ Եթե նախորդ տարի այն 27․800 դրամ էր, հիմա մեկ շան ստերջացումը գնահատել են 29․900 դրամ։ Միայն անցած տարի 1040 շուն է ստերջացվել, այս տարի նախատեսված է 500-ը։

Գյումրիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «My vet» անասնաբուժական կլինիկայի հետ, որը երեք տարի առաջ ստերջացման առաջին ծրագիրն իրականացրեց Գյումրիում։



Քաղաքի տարբեր թաղամասերից ստացված ահազանգերը փաստում են, որ Գյումրիում անտուն շներով զբաղվողներ չկան, իսկ դրանց թիվը շատ արագ է ավելանում։ Մինչև տասնյակներով ստերջացնում են, այդ ընթացքում կրկնակի բազմանում են։ Էլի շների ոհմակները ազատ շրջում են։ Հիմնականում քաղաքի ծայրամասային թաղամասերում են ու դպրոցների մերձակա տարածքներում։

Փաստորեն քաղաքապետարանը ամեն տարի ծախսում է գումարներ, բայց դարձյալ շատանում են անտուն շներն ու քաղաքացիների ահազանգերը։ Գյումրեցիներն ասում են՝ շներին պետք է տիրություն անեն, իսկ տիրություն անելը, ըստ բնակիչների, ոչ թե ստերջացումն է կամ այլ եղանակները, այլ թափառող կենդանիներին մի տեղ հավաքելն ու մեկուսացնելը։

Գյումրեցիները այս հարցում էլ չեն կորցնում հումորը, Համլետ պապն ասում է.«Ըսոնք իրանց բնակիչներին չեն կռնա տիրություն էնեն, շների համար պտի ապաստան սարքե՞ն։ Էլ դարդ ու ցավ չկար, մարդիկ 35 տարի դոմիկների մեջ են, իրանց ինչ էրին, որ հմի շներին են անցել»։

Իսկ շների համար կացարան ունենալու քննարկումներ, խոստումներ իհարկե եղել են, նույնիսկ տարածքի փնտրտուք ու ժամկետներ էին նշվում, բայց գործնականում այժմ ոչինչ չկա։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել