Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 20:35 28-02-2024

Բանկային հաշիվները մեզնից բացի ոչ ոք իրավունք չունի հսկելու․ հարցում

«Քաղաքացիների բանկային գաղտնիքը հասանելի կդառնա հարկ հավաքողներին»,- այս մասին երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց՝ ճիշտ է, որ հարկայինը կարողանա տեսնել իրենց բանկային հաշիվները։

Հարցվածներից շատերն ասացին, որ ճիշտ չեն համարում, քանի որ բանկային հաշիվները անձնական գաղտնիք են պարունակում։

«Իմ բանկային հաշիվը ինձնից բացի ոչ ոք իրավունք չունի հսկելու»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ իր կարծիքն այսպես արտահայտեց․ «Բոլոր երկրներում էլ վերահսկում են։ Մեր երկրում կան անօրինական հարստացողներ 20-30 տարի, պետք է վերահսկեն, որ կոռուպցիան Հայաստանում որոշ չափով վերահսկեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»