Ներքին 2 տարի առաջ - 13:49 21-02-2024

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը. փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը: Այս մասին Ոստիկանության դիմաց ասել է Աշոտ Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթևեկելու ընթացքում, նրա մեքենան դիմացից արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա, ընդ որում ճանապարհային երթևեկության կանոնները խստիվ խախտելով, նույն բանը եղել է մեքենայի հետևից, և մոտ 20 դիմակավորված անձ, ֆիզիկական ուժ գործադրելով, փեռնաշղթաներ են հագցրել և նստեցրել իրենց մեքենան:

Այս իրադարձությունները տեղի են ունեցել երեկ մոտավոր 18:10-ի կողմերը: Ժամը 21:00-ին փաստաբանի ժամանելուց յհետո արդեն նրա մեքենան կնիքվել է: Ոստիկանության և Քննչական կոմիտեի պարզաբանմամբ՝ Աշոտ Դանիելյանը կասկածվում է ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեջ: Այս կասկածանքով մեղադրում են մի մարդու, ով Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է և կյանքում, անգամ, ծխախոտ օգտագործած չկա: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առընչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել»,- ասել է փաստաբանը:

Նա նշում է, որ իր համար կասկածելի է, թե ինչո՞ւ են նման կերպով ձերբակալել Աշոտ Դանիելյանին, ինչո՞ւ նրա մեքենան դեռ չեն զննել, ինչո՞ւ են մեքենան կնքվել 3 ժամ անց, ինչո՞ւ են նրան ձերբակալել իր իսկ մեքենայով և ինչո՞ւ են տարբեր լրատվամիջոցներ այս ամենը կապում Սամվել Շահրամանյանի հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի