Երևան +10°
copy image url
Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 16:30 21-02-2024

Ֆրանսիական դիմադրության շարժման հերոսը. ինչո՞վ են հայտնի Միսաք և Մելինե Մանուշյանները

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի աճյուններն այսօր կտեղափոխվեն կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում: Այսպիսով Մանուշյանը կդառնա առաջին օտարազգի գործիչը, ով մուտք կգործի ֆրանսիացի մեծությունների աճյուններն ամփոփող տաճար։

Մակրոնի այս որոշման մասին հայտնի էր դարձել դեռևս ամիսներ առաջ․ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Միսաք Մանուշյանի բացառիկ սխրանքը, բոլոր սահմանները հատող հայրենասիրական մղումը, որոնք «ոգեշնչման առանձնահատուկ աղբյուր են Ֆրանսիայի համար»: «Միսաք Մանուշյանը մարմնավորում է Ֆրանսիայի մեծության մի մասը։ Նա կրողն է համամարդկային արժեքների»՝ «ազատության, հավասարության, եղբայրության», որոնցով տոգորված, իր մարտական ընկերների հետ միասին, «պաշտպանել է Ֆրանսիական Հանրապետությունը»,- ասվում էր հաղորդդագրությունում։

Oragir.News-ը ստորև ներկայացնում է Մանուշյանի կենսագրությունն ու դրանում առկա ուշագրավ դրվագները․

Մանուշյանի վաղ տարիները

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Ադըյաման նահանգի գյուղերից մեկում։ Մանուշյանի հայրը զոհվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ կարողացել է փրկվել և տեղահանված այլ հայերի հետ միասին հասնել Սիրիա։

1920 թվականից սկսած բնակվել են Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում։ Այդ ժամանակ Լիբանանի տարածքը Ազգերի լիգայի մանդատով գտնվում էր Ֆրանսիայի տիրապետության տակ, և Մանուշյան եղբայները որբանոցում գտնվելու ընթացքում սովորում են ֆրանսերեն: Արդեն 1925 թվականին տեղափոխվում են Ֆրանսիա՝ սկզբում Մարսել, ապա հաստատվում Փարիզում, որտեղ նա աշխատում է «Citroën» գործարանում որպես խառատային հաստոցի օպերատոր և զբաղվում ինքնակրթությամբ՝ հաճախելով գրադարան Փարիզի Լատինական թաղամասում։ Գործարանում աշխատելու ընթացքում Միսաք Մանուշյանը միացել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա պրոֆմիութենական արմատական միությանը:

/Միսաք Մանուշյանը որբանոցում. լուսանկարում նա աջ կողմից երրորդ շարք առաջին երեխան է/

1927 թվականին մահացել է Միսաք Մանուշյանի եղբայրը՝ Կարապետը: 1930-ական թվականների սկզբին, երբ սկսվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Միսաք Մանուշյանը կորցրել է աշխատանքը, և կենցաղային խնդիրները լուծելու և առհասարակ գոյատևելու համար անդակագործների համար աշխատել է որպես բնորդ։

/Միսաք և Կարապետ Մանուշյանները/

Գրական և քաղաքական գործունեությունը

Միսաք Մանուշյանը 1930 թվականին եղել է «Ֆրանսիացի-հայ նորագույն գրողների ընկերության» հիմնադիրների շարքում: Իր հայրենակից Սեմայի (Գեղամ Աթմաճյան) հետ միասին հիմնադրել է կոմունիստական կողմնորոշում ունեցող երկու գրական ամսագրեր՝ «Ջանք» և «Մշակույթ», որտեղ քարզում էին ձախակողմյան գաղափարներ և հայկական մշակույթի պահպանում տեղի հայերի շրջանում: Այդ ամսագրերում տպագրվել են ֆրանսիական գրականության ու հայկական մշակույթին նվիրված հոդվածներ:

Բացի այդ Մանուշյանն ակտիվորեն զբաղվել է թարգմանական գործունեությամբ՝ հայերեն թարգմանելով Բոդլերի, Վեռլենի ու Ռեմբոյի ստեղծագործություններից, ինչպես նաև Սորբոն համալսարանում հաճախել է գրականությանը, փիլիսոփայությանը, պատմությանն ու քաղտնտեսությանը նվիրված դասախոսությունների:

1934 թվականին Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ: 1935 թվականից մինչև 1937 թվականը նա խմբագրել է հայերեն «Զանգու» ձախակողմյան շաբաթաթերթը, որ եղել է հակաֆաշիստական, հակադաշնակցական, հակաիմպերիալիստական և քարոզել խորհրդային գաղափարներ:

1935 թվականից եղել է Հայաստանի օգնության կոմիտեի, իսկ 1937 թվականից կենտրոնական վարչության անդամ։

Մանուշյանն իր ապագա կնոջ՝ Մելինե Ասատրյանի հետ ծանոթացել է 1935 թվականին՝ Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ։ Վերջինս նույնպես Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և որբանոցում անցկացրած տարիներից հետո հայտնվել Ֆրանսիայում:

Հատկանշական է, որ զույգի կնքահայրն ու կնքամայրը եղել են Շառլ Ազնավուրի ծնողները՝ Միշա և Քնար Ազնավուրյանները։

/Մելինե Մանուշյանը/

Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին։ Հեղինակել է բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծություններ՝ «Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն: 1946թ. Փարիզում լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» ժողովածուն, իսկ 1956թ. այն վերահրատարակվել է Երևանում` «Իմ երգը» խորագրով:

Մասնակցությունը դիմադրության շարժմանը

Միսաք և Մելինե Մանուշյանները մասնակցել են Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների։ Միսաքն այդ ժամանակ եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ։

1939 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ մեկնարկեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ֆրանսիայի իշխանություններն արգելել են Կումունիստական կուսակցության գործունեությունը և ձերբակալել բազմաթիվ ակտիվիստների, այդ թվում նաև Մանուշյանին, որից հետո նա ուղարկվեց Սանտե բանտ: Նրա տանը կատարված խուզարկության ժամանակ առգրավվել ու ոչնչացվել են նրա շատ ձեռագրեր:

Երեք ամիս անցկացնելով անազատության մեջ՝ Մանուշյանը՝ որպես արտասահմանցի, ուղարկվել է Նորմանդիայի Ռուան շրջան, որտեղ կրկին սկսել է աշխատել որպես խառատային հաստոցի օպերատոր: Գերմանական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժումից հետո Մանուշյանը ֆրանսիական բանակի նահանջող մնացորդների հետ տեղափոխվել է երկրի հարավ, սակայն հետո Մելինեի կանչով վերադարձել է Փարիզ, ով պատասխանատու էր տեղում Ֆրանսիայի կոմկուսի ընդհատակյա կազմակերպությունների միջև կապի կոորդինացման համար:

Փարիզում Միսաք Մանուշյանը իր շուրջն է հավաքել հայ մտավորականներին, քանի որ ցանկանում էր միջազգային ջոկատ ձևավորել՝ Ֆրանսիական դիմադրության շարժմանը մասնակցելու և հակաֆաշիստական քարոզչություն իրականացնելու համար։ Երբ 1941 թվականի հունիսի 22-ին գերմանացիները հարձակվեցին Խորհրդային միության վրա, գեստապոն ձերբակալել է Միսաք Մանուշյանին և նրա խմբավորման անդամերին: Մանուշյանն ուղարկվել է Կոմպիեն համակենտրոնացման ճամբար, որտեղ շարունակել է պայքարն ընդդեմ ֆաշիզմի։ Այդ պայքարը նա մղում էր մի ֆրանսիացի բժիշկի հետ, որի հետ նոր էր ծանոթացել։

Միսաք Մանուշյանին 1943 թվականի մարտին հաջողվում է փախչել ճամբարից և միանալ «Ստալինգրադ» ջոկատին, որը ենթարկվում էր «Ազատ հրաձիգներ և ֆրանսիացի պարտիզաններ» կառույցին: Մանուշյանի առաջին զինված ակցիան, որ անցկացվել է Լևալուա Պերեում մարտի 17-ին, ավարտվել է անհաջողությամբ: 1943 թվականի օգոստոսին՝ Բորիս Գոլբանի պաշտոնազրկումից հետո, Մանուշյանը ղեկավարել է երեք ջոկատ, որոնցում ընդգրկված էին ընդհանուր առմամբ շուրջ 50 մարտիկներ: Փարիզի շրջանում գործող բոլոր պարտիզանների ղեկավարությունն ստանձնել էր հրեական ծագմամբ լեհ կոմունիստ Յոզեֆ Էպշտեյնը (գնդապետ Ժիլ), որ եղել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի վետերան:

/Մանուշյանի խումբը. նկարում նա ձախից երրորդն է/

1943 թվականի օգոստոսից Մանուշյանի ղեկավարած խումբը կատարել է մոտ 30 հաջող հարձակումներ գերմանական նվաճողների վրա, այդ թվում նաև լիկվիդացրել են Փարիզի պարեկ, մասսայական գնդակահարություններով «աչքի ընկած» գեներալ ֆոն Շամբուրգի և ՍՍ շտանդարտենֆյուրեր Յուլիուս Ռիտերին, որ պատասխանատու էր 600 հազար քաղաքացիական անձանց Գերմանիա հարկադիր աշխատանքի ուղարկելու համար:

Գերմանիայի ֆաշիստական ղեկավարությունը նպատակ ուներ վարկաբեկել Մանուշյանի խմբի գործունեությունը և այս նպատակով 15000 օրինակով տպագրել է տխրահռչակ «Կարմիր պլակատ» ագիտացիոն պլակատը, որը ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։ Դրա վրա գրված է՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։ Փորձելով ազդել մարդկանց շովինիստական զգացումների վրա՝ «Կարմիր պլակատի» միջոցով գերմանացի նվաճողները հասարակության ուշադրությունը սևեռել են Մանուշյանի ու նրա խմբի մյուս անդամների այլազգի լինելու և նրանց կոմունիստական համոզմունքների վրա: Նրանք հայտարարվել են ահաբեկիչներ, սակայն պրոպագանդան հակառակ էֆեկտն է ունեցել:

«Մանուշյանի խումբն» իսկապես բազմազգ էր. նրա կազմում կային ութ լեհեր, հինգ իտալացիներ, երեք հունգարացիներ, երկու հայեր, մեկական իսպանացի և ռումինացի, երեք ֆրանսիացիներ և տասնմեկ հրեաներ: Նրանք մեծ մասնամբ սերում էին պրոլետարական ընտանիքներից, իսկ նրանց մի մասը հայրենի երկրից հեռացել էր գործազրկության և հակասեմական ճնշումների պատճառով:

Ձերբակալությունը և մահապատիժը

Ֆրանսիայի ոստիկանությունը 1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան Էվրիում ձերբակալում է Մանուշյանի խմբի անդամներին, իսկ Մելինեին հաջողվում է փախուստի դիմել, և նա մահապատժի է դատապարտվել հեռակա կարգով։ Մանուշյանի գլխավորած խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 68 մարդ:

Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել։ Մահապատժի օրը Մանուշյանը կնոջն ուղղված նամակում գրել է. «Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ։ Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և վայելեն վաղվա խաղաղության ու ազատության քաղցրությունը»:

Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով Ֆրանսիայում և Հայաստանում անվանակոչվել են բազմաթիվ փողոցներ և հրապարակներ։

Ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրա հիշատակին է ձոնել «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը, որը հետագայում վերածվել է երգի: Փարիզում Մանուշյանի տան պատին ամրացված է հուշաքար: Ամեն տարի փետրվարի 26-ին Ֆրանսիայում հարգանքի տուրք է մատուցվում Մանուշյանի հիշատակին: Միսաք Մանուշյանն արժանացել է Ֆրանսիայի Ազգային հերոսի կոչման, հետմահու պարգևատրել Է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով: 2009թ. Մանուշյանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» կինոնկարը:

Նախքան վերահուղարկավորումը Մանուշյանը թաղված է Իվրի գերեզմանատանը:

/Մանուշյանի կիսանդրին և իր անվան հրապարակը Մարսելում/

/Մանուշյանի խմբի անվան փողոցի ցուցանակը/

/Մանուշյանի անվան փողոցի ցուցանակը/

/Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Փարիզում՝ Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացմանը/

Ստորև ներկայցնում ենք նաև Միսաք Մանուշյանի նամակն իր սիրելի կնոջը՝ Մելինեին, որը թվագրվում է 1944 թվականի փետրվարի 21-ով

«21 փետրվարի 1944 թ., Ֆրեն

Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս

Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:

Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո, բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է, իմ հիշատակներս տար Հայաստան իմ ազգականներին:

Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է , որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել և եթե արել եմ, ես այդ արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ մնաք բարով կասեմ կյանքին և ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի բարեկամներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել կամ ցանկացել են ինձ վնաս հասցնել, բացառությամբ նրան, որ մեզ դավաճանեց իր կաշին փրկելու համար, և նրանց, որոնք մեզ ծախեցին: Ուժգին համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր բարեկամներին, որոնք ճանաչում են ինձ հեռվից կամ մոտից, կրծքիս սեղմում եմ բոլորիդ: Սնաք բարով: Քո բարեկամ , քո ընկեր, քո ամուսին`

Մանուշյան Միշել (ջանիկդ):

Հ . Գ.— Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հագար ֆրանկ, եթե կարոդ ես վերցնել, վճարիր իմ պարտքերը և մնացածը նվիրիր Հայաստանին:

Մ. Մ.»:

Դավիթ Գույումջյան