Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:24 20-02-2024

Բիշարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը․ Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Փետրվարի 17-ին լուրեր տարածվեցին, որ Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է: Օրեր անց՝ փետրվարի 19-ին, հայտնի դարձավ, որ Մհեր Բիշարյանին դատարանը չի կալանավորել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Բիշարյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում: Նրան մեղադրանք է առաջադրվել գնումների գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների պատճառով։Բանն այն է, որ գնումների գործընթացը, որի մասին խոսվում է, եւ որի պատճառով ձերբակալել, ապա ազատ էին արձակել Բիշարյանին, տեղի է ունեցել նախկին նախարար Արսեն Թորոսյանի օրոք։ Ստացվում է, որ այս անգամ թիրախը Առողջապահության նախարարությունն է, որտեղ էլ տանում են հետքերը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախարարությունից ճշտել՝ որն է նրանց պաշտոնական դիրքորոշումը, եւ արդյոք ներկայիս նախարարի ղեկավարած նախարարությունը տեր կանգնում է նախկինում կնքված պայմանագրերին, թե ոչ։ Նախարարությունից մեզ ոչ մի հստակ պատասխան չտվեցին՝ ասելով․ «Հիմա չենք կարող իրավական գործընթացում գտնվող հարցը մեկնաբանել»։

Հավելենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, ինչի պատճառով կենտրոնացվածությունը նախարարության վրա ավելի է սրվել, ինչպես Էկոնոմիկայի նախարարության դեպքում, ինչն էլ հանգեցրեց մի շարք քրեական գործերի, ձերբակալությունների եւ նախարար Վահան Քերոբյանի ազատմանը։ Արսեն Թորոսյանն էլ օրերս հրապարակավ քննադատել է ՀՀ բոլոր ուժային կառույցների ղեկավարներին՝ անվստահություն հայտնելով եւ՛ դատախազին, եւ՛ Քննչական ու Հակակոռուպցիոն կոմիտեների ղեկավարներին: Փաստացի իշխող ՔՊ-ն դժգոհ է ուժայիններից, կամ դժգոհ է կոնկրետ պատգամավորը, որ աղմկահարույց գործերով անցնում է դեռ վկայի կարգավիճակով: Հետաքրքիր իրավիճակ է, ինչ խոսք։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է