Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:45 18-02-2024

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու ՎԱԶ-2107-ը․ 3 վիրավորներից 1-ը պայմանագրային զինծառայող է. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Արտյոմ Ս․-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Ստեփան Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Ստեփան Բ․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Հ․ Ի․-ի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից Արտյոմ Ս․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Արտյոմ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար