copy image url
Ներքին Արտաքին Խոսք 3 ամիս առաջ - 16:00 14-02-2024

ՍԾՏՀ-ում նախագահությունից ՀՀ տնտեսությունը չի շահի. այնտեղ իրար դեմ պատերազմող երկրներ են

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2024 թվականի երկրորդ կեսին Հայաստանը ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը։

ՍԾՏՀ-ը տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունություն, տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։

Oragir.News-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեց, թե այս կազմակերպությունը նախագահելու շրջանում Հայաստանի տնտեսությունը ի՞նչ օգտուներ կարող է ստանալ։ Ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանը ոչ մի օգուտ չի ստանա այս գործընթացից։

Ատոմ Մարգարյանն ընդգծեց՝ Հայաստանի տնտեսությունն այնպիսի տուրբուլենտ ու խայտառակ վիճակում է գտնվում, որի համատեքստում դրական միտումների մասին խոսելն անիմաստ է։ Նա նկատում է, որ տնտեսությունը պետք է ներսից կենսունակ լինի, այլ ոչ թե դրսից եկող գումարներով՝ մասնավոր տրանսֆերտներով և արտաքին պարտքի խայտառակ ավելացումով։

«Ընդհանրապես վերջին 5 տարիներին Հայաստանի պետական պարտքը մոտ 3 քառորդով ավելացել է՝ հասնելով մոտավորապես 12 միլիարդ դոլարի։ Նման աննախադեպ աճ ու նման տեմպերով աճ երբեք չի եղել։ Իսկ այդ կայունությունը, որի մասին տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարվում է, իրականում պարզապես պարզապես քամու, օդ տատանելու նման մի բան է»,- կարծում է նա։

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ տնտեսական ներքին կենսունակության ռեսուրսը շարունակվել է մսխվել, իսկ մակրոտնտեսական պահանջարկն, ըստ էության, պահվել է արհեսատական բյուջետային ներարկումների հաշվին՝ օրինակ հիփոթեքային վարկավորման միջոցով։ Նա կարծում է նաև, որ Հայաստանի տնտեսությունը վերածվել է պարազիդային տնտեսության, որովհետև հիմնական նպատակը բանկերին հարստացնելն է։ «Այսօրվա տնտեսական քաղաքականության նպատակը բանկերն են, տնտեսական քաղաքականություն վարողները տնտեսությունը կարգավորում են բանկերի տրամաբանությամբ՝ որքան շատ տոկոսներ, շորթումներ, այնքան լավ»,- ասաց նա։

Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ եթե մի կազմակերպության անդամները (ՍԾՏՀ-ի խմբ.), որոնք միմյանց հետ բառի բուն իմաստով պատերազմի մեջ են, ապա այդ կազմակերպության բերած դիվիդենտների մասին խոսելն անմտություն է։ Նա նշեց, որ կազմակերպության բյուջե վճարվող գումարները, որոնց շնորհիվ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում Հայաստանից, պարբերաբար ճամփորդում են, ճառեր են հնչեցնում, թղթեր են մրոտում և թվացյալ բանավիճում են, իրականում բոլորովին ավելորդություն են.

«Ինչպե՞ս կարող են նույն կազմակերպության կազմում լինեն, ենթադրենք, Ռուսաստանը և Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը։ Փաստացի այդ երկրները պատերազմական վիճակում են գտնվում, հետևաբար ես կասեմ՝ անհեթեթութություն է նման թեմաների խոսելը»։

Հարցին, թե ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահությունը կարո՞ղ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա՝ մեր զրուցակիցը բացասական պատասխանեց։ Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն, իսկ այն, ինչ կատարվում է խորը մտահոգությունների տեղիք է տալիս։

Ատոմ Մարգարյանն ընդգծում է՝ Հայաստանը կորցրել է իր սուբեկտայնությունը, սուվերենությունը, ՀՀ իշխանությունները վաղուց տապալել են սահմանադրական բոլոր հնարավոր կարգերը, և նրանք պարզապես պետք է հեռանան։ «Ի՞նչ միջազգային հարաբերությունների մասին է խոսքը, երբ քո հարևանը՝ Թուրքիան, Ադրբեջանի հովանավոր պետությունն է, ավելին՝ Ադրբեջանը Թուրքիայի մի վիլայեթն է։ Այնպես որ եթե խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, ծիծաղելի է»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այսօր հրապարակ նետված թեզերը՝ անկախության հռչակագրի, դրա դրույթներից հրաժարվելու վերաբերյալ և այլն, պարզապես աբսուրդ են։ Նա հայ հանրությանը խորհուրդ տվեց ստեղծված իրավիճակից հետևություններ անել, իսկ իշխանությանը խորհուրդ տալն անիմաստ գործ համարեց։ «Նրանք ապացուցել են, որ գործում են երկրի Սահմանադրության, հայոց պետականության, ինչպես նաև ներկա ու ապագա սերունդների շահերի դեմ։ Իսկ նման էպիզոդիկ հարցերը Հայաստանին ոչինչ չեն տալիս»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ