Ներքին 2 տարի առաջ - 15:30 12-02-2024

Էս նեղ պահին էլի պաշտոններ են բաժանում

«Գրիր, գրիր, որ ես դրանցից ոչ մեկին չեմ հավատում, իրենց պահվածքն արդարացնող ոչ մի պատճառ չկա»։
Զրուցում եմ զոհված ազգականի գերեզման այցելած ստեփանակերտցի տիկնոջ հետ։ Նա երկար տարիներ աշխատել է Արցախի պետական հիմնարկներից մեկում։ Գործի բերումով տեղյակ էր անցուդարձից, նաև արցախյան փոքրիկ միջավայրն էր միմյանց մասին լավ տեղեկացված լինելը դարձրել հնարավոր։

«Մենք Արցախում տարիներ շարունակ ապրել ենք, ինչպես ասում են, գլուխներս կախ, ոչ մի բանի չենք առարկել․․․ Այնինչ, խոսելու շատ բան կար։ Մենք հո կու՞յր չենք, չէի՞նք տեսնում, թե ով է ում հովանավորում, ով ինչպես է աշխատում, ով ինչ միջոցներով է հարստացել․․․ Լռել ենք, որովհետև աշխատանքից զրկվելու վտանգ կար, և այդ դեպքում ամիսներով, եթե ոչ տարիներով, կմնայինք առանց ապրուստի տարրական միջոցների», ասում է կինը։

Դառնացած է կյանքից։ Շրջափակման ամիսներին նա էլ, բոլորի կամ գրեթե բոլորի նման, տառապում էր․ ընտանիքի ապագայով ինչքան էլ մտածեր՝ լավ ելք չէր տեսնում։ Բայց ինքն իր կողմից դժգոհություն չի հայտնել, լուռ ու մունջ գիշեր-ցերեկ հերթ է կանգնել, մի կտոր հաց տուն հասցրել։ Ամեն ինչի համաձայն էր, միայն թե մնար իր Արցախում։

«Մեկն սկսեց խոսել պայքարելուց։ Բոլորս հավատացինք, որովհետև մինչ այդ ոչ ոք նման բառեր մեզ չէր ասել։ Ինչքան էլ անհավանական, բայց ուզում էինք հուսալ, որ իսկապես միասնաբար կհաղթահարենք այդ ահավոր վիճակը։ Նախկինում ո՞վ է մեր մեծամեծերից խոսել պայքարելու մասին։ Ոչ մի պաշտոնյա մեզ հետ հաշվի չէր նստում, տաքուկ անկյուններում հարմար կյանք էին վայելում․․․ Հիմա էլ, երբ գաղթել ենք Հայաստան, լուրերից լսել եմ, որ պետնախարար են փոխել, այսինքն էս նեղ պահին էլի պաշտոններ են բաժանում միմյանց։

Պատգամավորներ ունենք, նրանք էլ ասում են, որ ոչ մեկի հրամանով չի կարող Ազգային ժողովը լուծարվել։ Լավ, դե եթե գործում եք՝ ինչու՞ տեղահանվածներիս հարցերով չեք զբաղվում։ Ո՞րն է խորհրդարան կամ նախարարներ ունենալու իմաստը։ Ինչու՞ ենք սպասում Փաշինյանի կողմից շպրտված կոպեկներին, ինչու՞ չեք զբաղվում արցախցիներին աշխատանքով ապահովելու հարցով։ Մենք այստեղ մուրացկան ենք դարձել, բայց իմ լսելով՝ այդ նույն «հասարակական հիմունքներով» աշխատող նախարարները, չգիտես ինչպես, բայց վարձատրվում են։ Ինչի՞ համար, ո՞րն է նրանց աշխատանքը, որ դեռ մի բան էլ վարձատրվեն», վրդովված խոսում է տեղահանված կինը՝ այդպես էլ չգտնելով իրեն ու բազմահազար հայրենակիցներին հուզող հարցերի պատասխանները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան