Ներքին 2 տարի առաջ - 09:49 09-02-2024

Արտաշատի գազալցակայանում հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրվարույթ․ պարզվել է վիրավորի ինքնությունը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարի 6-ին Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Գևորգ Ղ․-ն է, ով «երկու դաստակների և դեմքի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է «ՄայԱրգ» ՍՊԸ-ին։ Հրդեհը առաջացել է հեղուկ գազի պահեստարանում, իսկ վիրավորը աշխատում է նշված գազալցակայնում՝ որպես լիցքավորող։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փետրվարի 6-ին խոշոր հրդեհ-փլուզում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ