Ներքին 2 տարի առաջ - 16:00 08-02-2024

Մարդկանց համար անընդունելի է ազգի պատմությունը «սրբագրելու» իշխանական մոլուցքը

Փետրվարի 7-ին իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում ավարտվեց սույն թվականի հունվարի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծի հանրային քննարկումը:
Նախագծի քննարկման ժամկետը մինչև փետրվարի 7-ն էր։

Քննարկման ամբողջ ընթացքում «կողմ» ձայները կազմում էին փոքրամասնություն, ինչն ակնհայտորեն նյարդայնացնում էր նախագծի հեղինակներին, որոնք այդ շրջանում պարբերաբար հանդես էին գալիս նախագծի օգտին քարոզչական բնույթի խոսույթով։

Այսպես, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվարի 6-ին Ազգային ժողովում անդրադարձավ հարցին՝ մասնավորապես հայտարարելով․ «Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ-ի դպրոցներում պետք է ուսուցանվի Հայաստանի պատմությունը: Սա բոլորովին չի նշանակում, թե Հայաստանի պատմություն կոչելուց առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը․․․ Այն նույնն է՝ անկախ անվանումներից: Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը»։

Իսկ փետրվարի 7-ին՝ այսինքն քվեարկության ընթացքում, ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի «Հայրենիքը պետությու՞ն է, թե՞ մենք հակադրում ենք պետությունը Հայրենիքին» հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայոց պատմություն»-ը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ «Հայաստանի պատմություն»-ը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով»։

Սրանք, ըստ էության, քվեարկությունը «շտկելու» հրահանգներ էին, և ինչպես այդ կապակցությամբ սոցցանցի իր էջում գրառել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ «չնայած նախագծի հեղինակների հուսահատ ճիգերին, բազմակի ֆեյքային քվեարկություններին (միայն վերջին օրը կայքում մոտ 2000 «կողմ» ձայն ավելացավ, հիմնականում քվեարկության վերջին ժամերին), հայ հանրությունը այս անգամ կարողացավ մոբիլիզացվել և շառաչուն ապտակ հասցնել այս հակազգային և հակագիտական նախագծի հեղինակներին»:

Զուտ վիճակագրական մի քանի տվյալներ․ քննարկման էջ է այցելել շուրջ 200․000 քաղաքացի, որոնցից քվեարկել է մոտ 23․500-ը։ Այդ թվում գրեթե 11․900-ը նախագծին քվեարկել է «դեմ»։ Ընդ որում, «դեմ» արտահայտված քանակից գրավոր կարծիքներով իրենց մոտեցումն արտահայտել և հիմնավորել է 430-ը։ Դրան զուգընթաց, նախագիծը ստացել է շուրջ 11․500 «կողմ» քվե, սակայն քննարկման 17 օրերի ընթացքում ոչ մի «կողմ» արձագանք չի եղել:

Արդյունքում, հանրության մեծ մասը դեմ է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն, և դա պետք է իշխանության համար հանդիսանա լուրջ ազդակ առ այն, որ մարդկանց մեծամասնության համար ոչ միայն ընդունելի չէ հայ ժողովրդի անցյալն աղավաղելու իշխանական մոլուցքը, այլ նաև պատրաստ են պայքարել հանուն երկրի ապագայի։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները