Ներքին 2 տարի առաջ - 16:35 06-02-2024

Արդշինբանկը հայտարարում է «HSBC Հայաստանը» ձեռք բերելու գործարքի մասին

Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

HSBC Հայաստանն ունի իր հավատարիմ հաճախորդների լայն շրջանակը Հայաստանի ողջ տարածքում ու մասնագիտացած է առաջատար հայկական ընկերությունների և անհատ հաճախորդների սպասարկման մեջ։ Պատմականորեն կենտրոնացած լինելով կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վրա՝ բանկի վերջին տարիների աճը պայմանավորված է մանրածախ բանկինգի ու ակտիվների կառավարման ծառայությունների մատուցմամբ։

HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը: Բիզնեսի համադրումն ուղղված է մեծացնելու Արդշինբանկի բարձրակարգ հաճախորդների բազան ու փորձառու աշխատակիցների թիմը։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ HSBC Հայաստանի ակտիվները կազմել են մոտ 290 միլարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը՝ մոտ 185 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները՝ մոտ 200 միլիարդ ՀՀ դրամ:

Գործարքը ենթակա է հաստատման վերահսկող ու հակամենաշնորհային մարմինների կողմից և ավարտին կհասցվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց. «Այսօր մենք ուրախ ենք տեղեկացնել, որ HSBC-ի հետ եկել ենք համաձայնության՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկի ձեռք բերման վերաբերյալ։ Բոլոր թույլտվությունները ստանալուն պես Արդշինբանկը ուրախ է ողջունել HSBC Հայաստանի հաճախորդներին իր բանկային հարթակում՝ շարունակելով արագ աճի մեր ռազմավարության իրականացումն ու հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականու ընդլայնումը: Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։ Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաեւ հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»:

Գործարքի ֆինանսական և իրավաբանական խորհրդատուներ

Latif & Company (L&C)-ն հանդիսանում է Արդշինբանկի ֆինանսական խորհրդատուն, իսկ Latham & Watkins-ը՝ իրավախորհրդատուն։

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։

Արդշինբանկն ունի ավելի քան 375.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 64 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (B+ (Positive)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում։

Արդշինբանկը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մեծացնելով իր ներգրավվածությունը «կանաչ բանկինգում»։ Բանկի գործունեությունը հիմնված է սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների վրա՝ ամուր կորպորատիվ կառավարման զուգորդմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն