Ներքին 2 տարի առաջ - 21:28 04-02-2024

Ուժեղ բքի պատճառով երթևեկությունը Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորայքի հատվածում դադարեցվել է․ shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորայքի հատվածում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ բքի պատճառով երթևեկությունը մոտ 3-4 կիլոմետրանոց հատվածում դադարեցվել է։

Երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է բեռնատարների համար, իսկ փրկարարներն ու պարեկները մեծ դժվարությամբ ձնաբքերի մեջ հայտնված արդեն 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել և մոտ 20 տրանսպորտային միջոց էլ փորձում են դուրս բերել։

Պարեկներին և փրկարարներին օգնում են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր հսկայական աշխատանքներ են կատարել ճանապարհը բացելու համար, սակայն բուքն իր «սև գործն» է անում. մի կողմից ճանշինը մաքրում է ճանապարհը, իսկ մյուս կողմից, ցավոք, քամին վայրկյանների ընթացքում փակում է այն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը