Արտաքին 2 տարի առաջ - 15:13 03-02-2024

Վրաստանի նոր կառավարության առաջնահերթություններն են ԵՄ ինտեգրումն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը 

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ նոր կառավարության կազմը և ծրագիրը՝ «Եվրոպական պետություն կառուցելու համար» անվամբ: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կբացվի հաջորդ շաբաթ: Օրենսդիրը պետք է վստահություն հայտնի կառավարությանը, ինչի համար բավարար կլինի 150 ձայնից 76-ը։ Դրան նախորդելու են քննարկումներ հանձնաժողովներում, խմբակցություններում և քաղաքական խմբերում։

Կառավարության ներկայացրած ծրագրում որպես առաջնահերթություն նշվել են երկրի կայունությունն ու անվտանգությունը, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Գերակայությունների թվում է նաև Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն կանխել Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցները շրջանցելու փորձերը:

Վրաստանի նոր կառավարության հիմնական ուղղությունը, համաձայն ծրագրի, կրկին կլինի Եվրամիությանը և եվրատլանտյան կառույցներին Թբիլիսիի անդամակցության համար արդյունավետ քայլերի ձեռնարկումը: Շեշտվում է նաև Վրաստանի տարածաշրջանային և գլոբալ դերակատարման ուժեղացումը:

Կառավարության կազմում միակ փոփոխությունը, ինչպես նախկինում հայտնել էր Կոբախիձեն, կվերաբերի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին, որի փոխարեն ներկայացվել է խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի