Մամուլ 2 տարի առաջ - 08:15 03-02-2024

Ի՞նչ «բոնուս» է խոստացել Արևմուտքը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առիթ ունեցել ենք նշել, որ, մեր տեղեկություններով, Արևմուտքը պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առջև՝ երկրի ներսում ստանալ հավել յալ լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրն» անխոչընդոտ ստորագրելու համար: Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաները հիանալի հասկանում են, որ Ադրբեջանի հետ, մեղմ ասած, ոչ հայանպաստ ցանկացած թղթի ստորագրում կարող է դառնալ ական Նիկոլ Փաշինյանի տակ:

Ուստի, Փաշինյանի գործողություններին լեգիտիմություն հաղորդելու և անկանխատեսելի հետևանքներից հնարավորինս խուսափելու համար, մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արևմուտքից պատրաստակամություն են հայտնել՝ ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ նրան որոշակի քաղաքական «բոնուս» տրամադրելով:

Կա՛մ արտահերթ ընտրություններով, կա՛մ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ցանկանում, նոր Սահմանադրության հանրաքվեի միջոցով վստահության «պաշար» ստանալու համար Արևմուտքը պատրաստ է արագացնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններն ու հնարավորինս կարճ ժամկետում լուծել այդ հարցը: Մյուս բոնուսն, ըստ մեր աղբյուրի, կարող է լինել Արևմուտքի կողմից բավականին լուրջ գումարների տրամադրումը Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու նպատակով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com