Ուղիղ եթեր
Ի՞նչ սահմանային ռիսկի մասին է ահազանգում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը
copy image url

Ի՞նչ սահմանային ռիսկի մասին է ահազանգում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը

Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:00 03-02-2024
Արդյո՞ք սահմանային լարվածության իրական վտանգ կա։ Եթե այո, ապա ՀՀ-ն կարո՞ղ է չեզոքացնել այն։ Ասում են, թե ուժերի հավասարակշռությունն է խաղաղության իրական երաշխավորը։ Առանց դրա հայ-ադրբեջանական բանակցությունները դրական արդյունք չեն կարող ապահովել։ Եվ այդ պատճառով ՀՀ-ն շեշտը դնում է սպառազինության անհրաժեշտ պաշարները համալրելու, սահմանային ենթակառուցվածքներն ամրացնելու, արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ տեղաշարժեր անելու խնդիրների վրա։

Սահմանային լարվածության վտանգի մասին փետրվարի 2-ին ակնարկել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որի զգուշացումները մեծ մասամբ՝ հիմնավոր են։ Դիվանագիտական ներկայացուցչությունը իր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին հորդորել է խուսափել հետևյալ ուղղություններից՝ Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզում Գորիսից արևելք, Կապանից հարավ ճամփորդություններից, Արարատի մարզի Երասխ գյուղով, ըստ դեսպանատան, երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մերձակայքում։ Նկատի առեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները առանց ծանուցման: Ճանապարհները կարող են վերահսկվել հսկիչ անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», - ասվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությունում։

Փորձագիտական շրջանակներում շրջանառվում է ենթադրություն, ըստ որի՝ ՌԴ-ն, Թուրքիան և Չինաստանը մի վերջին անգամ փորձելու են դրդել Ադրբեջանին ներխուժել ՀՀ ու կտրել Սյունիքը, նպատակ հետապնդելով խոչընդոտել G20-ի գագաթաժողովում նախանշված Հյուսիս-հարավ տնտեսական ուղու բացումն ու աշխարհին պարտադրել չին-ռուս-ադրբեջանա-թուրքական այլընտրանքային նոր ուղին, որն անցնելու է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքով»։

Ենթադրվում է, որ հավանական ագրեսիայի մասին է զգուշացրել նաև ՆԱՏՕ-ի բարձր պաշտոնյան, որն օրեր առաջ այցելել էր ՀՀ և հույս հայտնել, որ ՀՀ-ն արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ տեղաշարժեր է սկսել։ Չեխական խորհրդարանի նախագահի այցելությունն ու Չեխիայի հետ ռազմաքաղաքական գործակցությունը զարգացնելու մասին ակնարկները ևս վկայում են, որ եվրոպական երկրները նույնպես ռիսկեր են տեսնում և անմասն չեն մնալու հավանական ագրեսիայի դեպքում։ Եվրոդիտորդների ակտիվությունը ևս այս թեմայի մեջ է։

Չնայած այս նշաններին և փորձագետների կասկածներին, հայ և ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթում լարվածություն չի նկատվում։ Փետրվարի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հ1-ին տված հարցազրույցում առաջին հերթին նկատեց, որ «այս պահին սահմանին կուտակումներ չկան։ Վերջին մի քանի ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել հարաբերական կայուն, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»։ Խաղաղության և կայունության նշանների մասին խոսել են նաև Ադրբեջանի նախագահն ու այլ պաշտոնյաներ։ Սա հավելյալ ապացույց է, որ հավանական սահմանային լարվածությունը սադրելու են արտաքին ուժերը Բաքվի ձեռքերով։ Ուստի Ալիևից ողջախոհություն է պահանջվելու ռուս-թուրք-չինական ճնշումներին չտրվելու և նոր ագրեսիա չսկսելու համար։ Նրան այդ քայլից հետ են պահում ՀՀ-ի ինտենսիվ սպառազինվելն ու ՀՀ արտաքին և պաշտպանական քաղաքականության տեղաշարժի մասին ակնարկները։

Կարճ ասած՝ եթե ՔՊ-ական իշխանությունը ոչ թե ձևացնի, այլ իրոք՝ տեղաշարժեր սկսի, քաղաքակրթական ընտրություն կատարի և չբռնի Իվանի պոչից, ապա նոր պատերազմ չի սկսվի։ Իսկ եթե սկսվի էլ, ապա կավարտվի ՀՀ-ի հաղթական ռևանշով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել