Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 01-02-2024

Կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արվել, այլև շատ լայն ճյուղեր է տվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Ձերբակալությունից մեկ օր առաջ՝ հունվարի 30-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մշտապես խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, սակայն ՔԿ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ իր կառավարության անդամները ներգրավված են կոռուպցիոն գործարքների մեջ։ Նա հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված։

«Իրենք համարում են, որ իրենց իշխանության օրոք կոռուպցիան արմատախիլ են արել, հիմա փաստացիորեն ապացուցում են, որ ոչ միայն արմատախիլ արված չէ, այլ նաև շատ լայն ճյուղեր է տվել, և այն իրենց մեջ էլ է այնքան շատ, որ թաքցնելու տեղ չունեն»,- ասաց նա։

Արմենուհի Կյուրեղյանը միևնույն ժամանակ գործող իշխանության և վերջինիս տեսակի համար նման դրսևորումները նորմալ է համարում։ «Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»,- նկատեց նա։

Հարցին, թե կոռուպցիոն սկանդալը հիմնավոր ու բավարար պատճա՞ռ է, որպեսզի ընդդիմությունը էմոնոմիկայի նախարարի հրաժարականը պահանջի՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ սկանդալը դեռևս բավարար չէ, եթե այն հիմնավորված չէ։ Նա նշեց՝ երբ դատարանի վճիռ լինի և փոխնախարարի և նախարարության մյուս պաշտոնյաների մեղքն ապացուցվի, ընդդիմությունն իր անելիքները կորոշի։

«Եթե էկոնոմիկայի նախարարը և փոխնախարարներն անմիջապես այդ կոռուպցիոն սկանդալի մեջ են, և իրենց մեղքն ապացուցվում է, բնականաբար նախարարը պետք է հրաժարական տա։ Բայց միայն սկանդալով հրաժարականի պահանջը հիմնավոր չի լինի, պետք է բավարար հիմքեր լինեն»,- կարծում է նա։

Մեր հարցին, թե այս սկանդալը, ինչպես նաև տարեսկզբին մի քանի մարզպետների պաշտոնանկությունները հնարավո՞ր է կապված լինեն հնարավոր արտահերթ ընտրությունների հետ՝ Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց. «Ես դրանք կկապեի ավելի վատ բանի հետ, նրանք շատ վատ բան են պատրաստվում անել, և, ըստ այդմ, հանրության ուշադրությունը փորձում են շեղել դրանից»։

Արմենուհի Կյուրեղյանն ընդգծում է, որ մենք պետք է վտանգներ սպասենք Ադրբեջանի հետ գործող իշխանություններն ձեռք բերած համաձայնություններից։ Նրա համոզմամբ՝ հանրության ուշադրությունը փորձում են հենց այդ կարևոր վտանգներից շեղել։ «Խաղաղության պայմանագիր կոչվածի վտանգավոր հետևանքներից հանրության ուշադրությունը շեղելու համար նման սկանդալներ են լույս աշխարհ բերվում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան