Մամուլ 2 տարի առաջ - 08:38 30-01-2024

Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղը արևմուտքի հետ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների հարաբերությունները թեւակոխել են լարված անվստահության տիրույթ` ՔՊ-ում այլեւս չկա նախկին ջերմ վերաբերմունքն իրենց արեւմտամետ թիմակցի նկատմամբ, քանի որ Գրիգորյանն ինչ-որ պահից տարանջատվել է թիմից եւ առաջին պլան եկել:

Բոլորը նկատել են, որ արցախյան ծագումն ուրացած Արմեն Գրիգորյանին Արեւմուտքն առանձնացնում է ՔՊ-ականներից եւ անգամ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ է դիտում: Եվ եթե Փաշինյանը չկատարի արեւմտյան պահանջները` հրաժարվի պայմանագիր ստորագրելուց եւ Ռուսաստանի դեմ հստակ քաղաքականություն չվարի, ապա չի բացառվում, որ նրան փոխարինեն Գրիգորյանով, ով անմռունչ եւ մեծ հաճույքով նրանց ծրագրերը կյանքի կկոչի։ ՔՊ ներթիմային քննարկումներում ասում են, որ եթե սկզբում Փաշինյանը լուրջ չէր վերաբերվում այս սցենարին, ապա այժմ նրան սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ։



Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են