Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:51 18-01-2023

Եղան Ռուսաստանի հետ Արեւմուտքի ընթացող բախումն արտահայտող շեշտադրումներ․ Արմեն Աշոտյանը՝ ԵԽ քննարկման մասին

«Եվրոպական խորհրդարանն ավարտեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

«Այն կարճ տեւեց, մոտ երկու տասնյակ լակոնիկ ելույթներ էին։

Բոլորը միանշանակ դատապարտեցին Ադրբեջանին եւ պահանջեցին Լաչինի միջանցքի անհապաղ բացում։

Խոսվեց դեմոկրատիայի, ադրբեջանական գազի, օդային կամուրջ ունենալու կարեւորության եւ այլնի մասին։

Եղան նաեւ Ռուսաստանի հետ Արեւմուտքի ընթացող բախումն արտահայտող շեշտադրումներ։

Եվրոպական հանձնաժողովի անունից խոսեց տրանսպորտի եվրահանձնակատարը, որի ելույթը, պատկերավոր ասած, ոչ մի բանի մասին էր։

Նախորդ օրը պատգամավորների կողմից ներկայացված 5 նախագծերից սինթեզվեց մի միասնական տարբերակ, որը հղումով տեղադրում եմ այստեղ։

Այն քվեարկվելու է վաղը։

Նախագծից կհասկանաք տեղի ունեցած քննարկման բովանդակությունը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ