Արդեն 2 օր է՝ հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում։ Չնայած պատկան մարմինների բոլոր հավաստիացումներին՝ ավտոճանապարհների վիճակը շարունակում է մնալ անմխիթար։
Մինչև իսկ մայրաքաղաքում ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ չեն իրականացվում։ Պարզվում է՝ ձյունը կարելի է մաքրել հնարավոր ամեն ինչով, միայն թե ցույց տանք, թե քաղաքապետարանը գործ է անում։