Արտաքին 2 տարի առաջ - 20:23 23-01-2024

Ադրբեջանում գործարանում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով

Ադրբեջանի Շիրվան քաղաքում «Արազ» ՍՊԸ-ում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները։

Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով:

«Արազ» ՍՊԸ-ն ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կառուցվածքում:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին