Պետական ներդրումային հերթական փուչիկն է պայթում. Թադևոս Ավետիսյան
copy image url

Պետական ներդրումային հերթական փուչիկն է պայթում. Թադևոս Ավետիսյան

Ներքին 1 տարի առաջ - 15:43 23-01-2024
2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում ստացավ «Ֆլայ Արնա» ապրանքանիշով հայկական ազգային ավիաընկերությունը. Օրվա իշխանավորները հնարավոր բոլոր առիթներով, բարձրագոչ և հեռուն գնացող նպատակներով ներկայացրեցին ներդրումային այս ծրագիրը։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:

«Իհարկե, պոպուլիստական այս բեմականացման մեկնարկը տվեցին ամենահարմար պահին՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում։ Առիթը բաց չթողեցին և սովորականի պես այս ծրագրով ևս խոստացան օտարերկրյա նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, ավիափոխադրումների էժանացում, անվտանգային բազում խնդիրների լուծումներ և այլն։

Իրականում, հիմա արդեն առավել պարզ է դառնում․ սա իշխանական անսահման պոպուլիզմի հերթական դոզան էր՝ քվեի դիմաց։

Բերեմ ծրագրի որոշ մանրամասներ։

ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 4-ի N 1701-Ն որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացվեց չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։

Այսպիսով, ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը, հանձինս՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ):

Հիմա արդեն՝ հիմնադրումից երկու տարի անց, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում է չհերքվող տեղեկատվություն, որ «Ֆլայ Արնա» ընկերությունն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ, թռիչքներ չի իրականացնում և կանգնած է գործունեությունը դադարեցնելու եզրին։

Հիմա ժամանակն է, որ այս ծրագրով պարծեցող, ամեն ինչ խոստացած և հերթական անգամ ձախողած պատասխանատուները և իրենց սպասարկող իրավապահ մարմինները տան շուրջ 12 միլոն ԱՄՆ դոլարի չափով պետական միջոցները փոշիացնելուն ուղղված, առնվազն հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Ինչ ծավալի ֆինանսական չարաշահումներ են առկա պետական ներդրումային այս ծրագրում։

2․ Որքա՞ն է գնահատվում պետական բյուջեից հատկացված միջոցների կորուստը։

3․ Կոնկրետ ու՞մ ապաշնորհության հետևանքներն են ընկերության կառավարման ձախողումները։

4․ Ընկերության գործունեության դադարեցումը ի՞նչ բացասական հետևանքներ կունենա ավիափոխադրումների շուկայում՝ ավիափոխադրումների գների թանկացում, մրցակցային իրավիճակի վատացում և այլն։

5․ Պետական մասնակցությամբ այս ընկերության հետագա հնարավոր լուծարումը ի՞նչ բացասական հարված կհասցնի պետության ներդրումային վարկանիշին։

6․ Ձեր կողմից «բացումն արած» ներդրումային ծրագրերից կա արդյո՞ք գեթ մեկը, որը չի ունեցել կամ չի ունենալու նման ճակատագիր։

Պատասխանատուներից օր առաջ սպասում եմ այս հարցերի համակողմանի և հրապարակային պատասխաններին, որից հետո այս խնդիրներին կանդրադառնամ առավել խորքային։

Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:15 Միայնության և աշխատանքային մարաթոնի հետևանք․ ՏՏ մասնագետի բնակարանը վերածվել էր աղբանոցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը