Արտաքին 2 տարի առաջ - 13:52 22-01-2024

Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսել

Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի՝ մագնիսական փոթորիկն իր առավելակետին կհասնի հունվարի 23-ի ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին) և 12:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին): Իրադարձության մակարդակը գնահատվում է որպես G1՝ թույլ փոթորիկ:

Հետագա 27 օրվա ընթացքում մագնիսական փոթորիկներ չեն կանխատեսվում։

Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի Հելիոերկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ Արեգակի վրա ամենաբարձր դասի բռնկումը տեղի է ունեցել հունվարի 1-ին։ Գիտնականներն աստղի վրա գրանցել են X5.0/3B դասի բռնկում՝ 32 րոպե տևողությամբ:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ