Ներքին 2 տարի առաջ - 21:38 19-01-2024

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու․ այսօր Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Մենք միշտ կգանք, եթե չպայքարենք»,- վստահ էր Մովսես Գորգիսյանը։

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախյան շարջման առաջնորդներից, հրապարակախոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է։

Քչորը գիտեն, որ Գորգիսյանը կրթությամբ թատերագետ էր, թատերական ռեժիսոր։ Նա գրում էր և նաև թատրոնով էր զբաղվում, բայց նրա տարերքը Հայաստանի անկախությունն էր։



18-ամյա Գորգիսյանը դեռ 1979-ին Ծիծեռնակաբերդում էր երդվել ծառայել ազգին՝ դառնալով Ազգային միացյալ կուսակցության անդամ։ 1980-ականներին, երբ կուսակցության ղեկավարները ձերբակալվեցին, Մովսեսն ընկերների հետ ակտիվացրեց ընդհատակյա գործունեությունը։ Նրա անմիջական մասնակցությամբ Գարեգին Նժդեհի աճյունը ամփոփվեց Սպիտակավոր եկեղեցու բակում։

1989 թ․ նոյեմբերին Գորգիսյանը մասնակցեց Անկախության բանակի ստեղծմանը։ Եվ չնայած ԱՄԿ ղեկավարների արգելքին՝ ամիսներ անց հայտնվեց մարտական առաջին գծում։

Նա Երասխավան մեկնեց 1990-ի հունվարի 18-ին, մեկ օր անց զոհվեց իր առաջին մարտում։ Հայկական ջոկատները պայթեցնում էին ադրբեջանական հենակետ դարձած գինու գործարանը, ոչնչացնում հետախուզական ջոկատը։ Առջևում հակառակորդի բարձրադիր կրակե պատնեշն էր, որը Գորգիսյանի ջոկատը ճեղքում է դիմահար հարվածով։



«Հայ ժողովրդի մեծագույն կորուստներից մեկն է եղել իր մահը։ Համարձակ, խիզախ, ստեղծագործական մտքի տեր, շնորհալի, ինչպես նաև լավ հռետոր։ Մեծ ու իրական հայրենասիրությունը պետք է իրենից սովորեն... Բայց որոշեցին վերացնել նրան։ Մեծություն էր, ով շատ օգտակար կլիներ։ Խանգարում էր միջակություններին և ԿԳԲ-ի գործակալներին»,- նրա մահը որպես կազմակերպված սպանություն է ներկայացրել գաղափարական ընկերը՝ Պարույր Հայրիկյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը