Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:28 17-01-2024

Հայրենիքը 29.800 քկմ է, թե՞ 2016-ին ձեր գրած Տիգրանի կառուցած քաղաքն էլ է հայրենիք. պատգամավորը՝ Փաշինյանին

Սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվելուց 2-3 ժամ հետո Նիկոլ Փաշինյանը բանուգործը թողած Facebook-ի իր էջում հրապարակում է իր բանաստեղծությունը: Այս մասին հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւ ընթերցեց այն.
«Տիգրանի քաղաքի լանջերին,

Հորիզոն է ծփում անսահման,

Դարեր անց մենք այստեղ ենք նորից,

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման»:

Ապա շարունակեց, «Դեռ ավելին, հրապարակում է զինտեխնիկայի տեղաշարժի վիդեո, երբ ՊՆ-ն թախանձագին խնդրում էին քաղաքացիներին ռազմական գաղտնիք չհրապարակել: Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին. Ստոեփանակերտում, որ այս բանաստեղծությունը կարդում էիք, պատկերացնո՞ւմ էինք, որ դա ձեր հայրենիքն է, թե՞ մտածում էինք, որ գալու է մի օր, որ հայրենիք ու պետություն գաղափարները հակադրելու եք իրար»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ