Ներքին 2 տարի առաջ - 22:11 11-01-2024

30 տոննա խոտի դեզն այրվել էր ոչ թե անփութության պատճառով, այլ հրկիզել էին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր՝ հունվարի 11-ին, պարզել են, որ հունվարի 3-ին Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Թեղուտ բնակավայրում մոտ 30 տոննա անասնակերը ոչ թե անփութության հետևանքով է այրվել, այլ հրկիզել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ին, ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Թեղուտ բնակավայրի «Սարի հողեր» կոչվող հանդամասում այրվում է կուտակված անասնակեր։

Կրակի տարածման դեմ պայքարել էին գյուղացիները, պարեկները, հրշեջները, ոստիկանները և մոտ 8 ժամից ավելի է պահանջվել հրշեջներից, որ կարողացել են մեկուսացնել ու մարել կրակը։

Արդեն տեղում տերը՝ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Բ․-ն հայտնել է, որ մոտ 30 տոննա խոտի դեզը հավանաբար կպել է իր անփութության պատճառով, քանի որ ինքը ծխախոտ է ծխել և այն չհանգցնելով մնացորդը նետել է խոտի դեզից քիչ հեռու ու հնարավոր է, որ հրդեհը առաջացել է իր կողմից նետված ծխախոտի մնացորդից։

Մինչ գյուղում բոլորը քննարկում էին, որ անփութության հետևանքով է 30 տոննա չոր խոտը փչացել, ոստիկանները պարզում են, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին. ոստիկանություն են հրավիրվում Տավուշի մարզի բնակիչներ 36-ամյա Սասուն Թ․-ն և 29-ամյա Սևադա Ս․-ն, որտեղ փաստերի ճնշման տակ, ապա տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Սասուն Թ․-ն խոստովանում է, որ անձնական խնդիրներից դրդված հունվարի 3-ին ժամը 20։40-ի սահմաններում ինքը նախօրոք իր հետ վերցրած բենզինի տարայով գնացել է Արարատ Բ․-ին պատկանող «Սարի հողեր» կոչվող հանդամասում գտնվող տարածք, բենզինը լցրել խոտի դեզի վրա և հրկիզել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում