Ներքին 2 տարի առաջ - 17:15 10-01-2024

Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար բանկային ծառայությունները շատ հասանելի են. ԿԲ

Հայաստանի քաղաքացիները շատ քիչ են վճարում բանկային ծառայություններից օգտվելիս։ Այս մասին Ազգային ժողովում, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, հունվարի 10-ին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչության պետ Գարեգին Գևորգյանը։

Նա հավաստիացրել է, որ իրավաբանական անձանց դեպքում պատկերը գրեթե նույնն է, բանկային ծառայությունները բիզնեսի համար շատ մատչելի են։ Նրա գնահատմամբ՝ 2023թ. ընթացքում ֆիզիկական անձանց տրամադրված ծառայությունների սակագները չեն փոխվել, իսկ ծառայությունների մեծ մասը առհասարակ անվճար է մատուցվում։

«Հայաստանի ներսում բանկային փոխանցումների քանակն ու ծավալները ավելացել են 10 տոկոսով 2022թ. համեմատ։ Գործարքների 75 տոկոսը իրականացվել է օնլայն, օնլայն-բանքինգի միջոցով։ 91 տոկոս դեպքերում փոխանցումներն անվճար են եղել, և փող այդ գործարքների համար չի գանձվել։ Խոսքը ռեզիդենտների միջև դրամով գործարքների մասին է Հայաստանի տարածքում»,- ավելացրել է նա։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան