Ներքին 2 տարի առաջ - 17:38 05-01-2024

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի 2024-2025 թթ. շրջափուլը

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2024-2025 թթ. շրջափուլը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նոր շրջափուլի շրջանակում կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։

Առաջարկները ՅՈւՆԵՍԿՕ-ին են ներկայացվելու առաջնահերթության սկզբունքով՝ հաշվի առնելով նաև, որ առաջին չորս ծրագրային առաջարկներից առնվազն մեկը պարտադիր կերպով պետք է ուղղված լինի գենդերային հավասարության պահպանմանը։

Ծրագրերի իրականացման վերջնաժամկետը 2025 թ. դեկտեմբերի 31-ն է։

Ծրագրային առաջարկները պատշաճ կերպով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2024 թ. հունվարի 31-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ՝ կցված ձևաչափով (Annex I), իսկ հայտի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Կարևոր նախապայման է, որ ներկայացված ծրագրերն առնչվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներին և համահունչ լինեն գերակայություններին։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին