Ներքին 2 տարի առաջ - 18:46 26-08-2024

ԿԳՄՍ նախարարությունն ընդունում է 2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հայտեր

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2024 թվականի երիտասարդական ֆորումի մասնակցության հայտեր:

Ֆորումին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել 16-35 տարեկան երիտասարդները, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և ներգրավված կամ ցանկանում են ներգրավվել դրանց լուծման գործընթացում, ինչպես նաև երիտասարդական աշխատողները կամ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները:

Ամենամյա երիտասարդական ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 28-29-ը:

Ֆորումի նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել ՀՀ 10 մարզերից և Երևանից շուրջ 150 ակտիվ երիտասարդների, երիտասարդական աշխատողների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների՝ քննարկելու երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակայությունները և պետությունից ու ՏԻՄ-երից երիտասարդների ունեցած ակնկալիքները։

Ֆորումի արդյունքում կմշակվի առաջարկությունների փաթեթ։

Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացնում են «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը՝ GIZ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում