Արտաքին 2 տարի առաջ - 20:51 04-01-2024

Իրաքում ԱՄՆ հարվածի հետևանքով զոհվել է շիա շարժման հրամանատարը

Ամերիկյան զինուժը հարված է հասցրել Բաղդադում, ինչի հետևանքով սպանվել է իրանամետ շիական «Հըզբոլլահ ալ-Նուջաբա» շարժման հրամանատարներից մեկը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է ավտոմեքենային։ Հրամանատարի անունը չի նշվում։ Մահացել է ևս մեկ մարդ։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ շարժումը նախկինում հարձակվել է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերի վրա։

Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր «Հըզբոլլահ ալ-Նուջաբայի» հրամանատարներից մեկը, առնվազն վեց մարդ վիրավորվել էր։ Սպանվածը հայտնի էր որպես Աբու Թաքվա, ով ղեկավարում էր շարժման 12-րդ բրիգադը և նաև իրաքյան շիա աշխարհազորային ալ-Հաշդ ալ-Շաաբիի կողմնակիցն էր:

«Հեզբոլլահ ալ-Նուջաբան» հաստատել է իր հրամանատարի մահը և կատարվածի համար մեղադրել ԱՄՆ-ին։ Անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Բաղդադում նյութատեխնիկական ապահովման ուժերի շտաբը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա