Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:30 26-12-2023

Հերոսներին հակահերոս են դարձրել, հակահերոսներին՝ հերոս. «Մայր Աթոռը» դեմ է 7-րդ դասարանի դասագրքին

«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագիրքը, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, չի ստեղծվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նա շեշտեց, որ այդ դասագրքի կիրառումն անընդունելի է Հայ առաքելական եկեղեցու համար։

Աջապահյանը նշեց, որ պետական կառույցներ ներկայացնող լուրջ գիտնականներ, պատմաբաններ դեմ են արտահայտվել այդ դասագրքին և հրապարակել են իրենց կարծիքը։

«Մեզ համար զարմանք հարուցեց մանավանդ այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։ Մինչդեռ ոչ մի հարաբերություն չի հաստատվել Մայր աթոռի որևէ կառույցի հետ, և ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է մարդկանց մոտ այլ պատկերացում ստեղծելու համար»,–ասաց արքեպիսկոպոսը։

Նրա խոսքով` նման դասագրքի կիրառումն անընդունելի է ոչ միայն նրա համար, որ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ այն, որ դրանք շեղված են առայսօր գոյություն ունեցող բոլոր չափանիշներից և արմատապես տարբերվում են։

«Լրիվ փոփոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, իսկ հակահերոսները` հերոսներ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»