Երևան +10°
copy image url
Ներքին Մշակույթ 4 ամիս առաջ - 14:00 26-12-2023

Օր կգա, որ իսլամ էլ կընդունեն. Ջագ

Դեկտեմբերի 23-ին կայացավ «JAG BAMBIR» խմբի մենահամերգը, որ կրում էր «2 դասաժամ» խորագիրը։

Oragir.News-ը «JAG BAMBIR» խմբի հիմնադիր, երաժիշտ Գագիկ Բարսեղյանի՝ Ջագի հետ զրուցել է երկար դադարից հետո մենահամերգ ունենալու, խմբի վերահամալրման, սպասվող ծրագրերի, 70-ականների և ներկայիս իրավիճակների համեմատականների, այս ժամանակահատվածներում ստեղծագործելու, հասարակության նախընտրելի երաժշտության, երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ճանապարհների մասին։

Oragir.News - Խոսենք դադարից հետո բեմ վերադառնալու մասին։ Ի՞նչ սկզբունքով ընտրեցիք նոր կազմին և ինչպիսի՞ աշխատանքային գործընթաց էր։

Ջագ - «Խումբը, կարելի է ասել, վերալրացվել է երիտասարդներով։ Ջահելները լավ տղաներ են։ Փորձեցինք նոր ծրագրով հանդես գալ, և որոշեցի թեման ուրիշ կողմ տանել՝ դարձնել ավելի խոսակցական, ավելի թատրոնին մոտեցնել։ Հիմա աշխատում ենք նոր նախագծի վրա, որը մի տղայի պատմություն է․ պատմություն այն մասին, թե ինչպես է մարդը կնասերից դառնում կնատյաց, այսինքն՝ ինչպես է այդ սերը վերածվում ատելության, որը հիմա շատ ակտուալ է։

Oragir.News - Խումբը հիմնադրվել է 1970-ական թվականներին։ Դրանք այն ծանր ժամանակներն էին, երբ համատարած ճնշում էր գործադրվում արվեստագետ շրջանակի վրա։ Այսօր էլ, չնայած ծանր ժամանակներին, ստեղծագործում եք։ Ի՞նչ զուգահեռներ կարող ենք անցկացնել այն ժամանակների և ներկայիս իրականության հետ։

Ջագ - Այն ժամանակը ուներ և՛ իր մինուսները, և՛ պլյուսները։ Գոնե ազգային առումով մշակութային էր։ Ճիշտ է, մի քիչ ճնշված էր, բայց այդ ազգայինը կար։ Մերը, կարելի է ասել, տուրն ենք տվել, որովհետև դրսի ագենտուրան շատ լավ աշխատեց, լավ, տնական քայքայեց մեր մշակույթը․ հասան իրենց նպատակին։ Հիմա մնացել են մի քանի անհատներ, որոնք առկայծում են մթան մեջ։ Լավ ժամանակներ չենք ապրում։ Ընդհանրապես՝ աշխարհում է վիճակը վատ․ երաժիշտները, որ ապրում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում նույն բանն են ասում։

Վերջին սերունդը սեր չունի նորմալ արվեստի նկատմամբ․ նրանց սերը ուրիշ տեղ է։ Կարճ ասած՝ ամեն ինչ վերածվել է ձևականի ու փողականի։ Այստեղ ինչ-որ օպտիմիստական բաներ փնտրելն աբսուրդ է․ պիտի ասել ինչ որ կա։ Մեր իրականությունն այդպիսին է, դաժան իրականություն։ Սովետի ժամանակ, դե, ճնշում կար, ցենզուրա կար, նեղում էին, չէին թողնում։ Բայց ամեն դեպքում՝ կար ազգային մտածողություն․ գոնե դա կար։ Հիմա լրիվ ազատություն են տվել, ցենզուրա չկա, ամեն ինչ վերածվել է ինչ-որ մղձավանջի։ Պատճառը սխալ կրթություն է, որովհետև ազգին սկսեցին կրթությունից ետ քաշել․ հիմա մարդիկ կրթված չեն, սա է խնդիրը։
Հիմա ինչ ասում են, հավատում են, ինչ լսում են, հավատում են, որովհետև այդքան ինտելեկտ չունեն, որ վերլուծեն։ Տխմար մարդուն ինչ ասես, կհավատա։ Ուղղվելու ճանապարհը, առաջին հերթին, սովորելն է․ հատկապես՝ մշակութային կրթությունը։

Oragir.News - Ի՞նչ մշակույթի են հարում և երկրպագում այսօրվա երիտասարդները։ Արդյոք հնարավո՞ր է մշակույթով «մաքրել» այս իրականությունը։

Ջագ - Եթե ազգը մշակույթ չունի, ինչպե՞ս կարող է ազգ կոչվել, ուրեմն՝ ամբոխ է, դառնում է толпа, իսկ ամբոխից լավ բան մի՛ սպասեք։ Ամբոխը միայն ջարդելու է ունակ։ Ժողովուրդն արարում է, ամբոխը՝ ավիրում․ սա է տարբերությունը։ Մեր այսօրվա մշակույթի անունը դրել եմ բոշart՝ էժան արվեստ։

Փողոցում քայլում եմ՝ մղձավանջ է։ Ռուսաստանից հյուրեր ունեի, ասացին՝ կներես, մեզ թվաց՝ ընկել ենք փոքր արաբական մի երկիր․ իսլամական երաժշտություն է գնում։ Հարցնում ես՝ չե՞ս լսում, որ արաբաթուրքական է, ասում է՝ հայկական է երգում։ Ես էլ ասում եմ՝ հայերեն կարելի է ազգին հայհոյել։ Սա է մտածելակերպը․ միաբջիջ են։ Այդ մարդկանց հետ խոսելն անիմաստ է։

Եթե ուզում ենք՝ մեր ազգային արժանիքները փրկվեն, պիտի ցենզուրա մտցվի՝ իսլամական մշակույթի դեմ։ Հիմա ամեն ինչ իսլամացվում է։ Օր կգա, որ իսլամ էլ կընդունեն, այդ օրն էլ կգա։ Եթե մշակույթը իսլամական է, բա պիտի ընդունեն, ի՞նչ անեն։ Ու կլինի աշխարհի ամենաաբսուրդ բանը․ առաջին քրիստոնյաները առաջինն են, որ ընդունում են իսլամ։ Դրանով առաջին տեղը կլինենք։ Սարսափելի վիճակ է։

Ժամանակին շատերը գնացին այստեղից, հիմա դրսում են՝ ինչպես իմ ծանոթների 80 տոկոսը։ Տուն-տեղ ծախել, գնացել են։ Այստեղի մնացածն էլ սրբի ստատուսով է ապրում։ Արցախցին լավ խոսք ունի՝ ով դիմանում ա, հալալ ա։ Նոր համերգի անունը դնելու ենք «Ով դիմանում ա, հալալ ա»։

Oragir.News- Ի՞նչ եք կարծում ա՞յս ամենի հանգուցալուծումը տարավ հենց Արցախի կորստին։ Կարո՞ղ է արդյոք արցախցի արվեստագետը ինչ-որ բան անել, որն իր կողմից որևէ փոփոխություն կբերի Ձեր նշած ամբոխի գիտակցության մեջ։

Ջագ- Արցախցիներն էլ, նո՞ւյն հայերը չեն։ Մի մոռացեք, որ արցախցիները շատ ավելի կրթված են։ Եթե ռազմավարություն գիտես՝ ճկուն մարդ ես։ Եթե մի փոքրիկ ժողովրդից 102 գեներալ և 4 մարշալ, ուրեմն՝ մի բան կա։ Հիմա ձիգ տղաներ են պետք, «մամայի բալաներ» պետք չեն։

Ես երբեմն շփվում եմ արցախցիների հետ, մոտները мандраж վիճակ է․ չեն հասկանում՝ ինչ կատարվեց։ Սարսափելի է։ 100 տարի հետո կգրվի այս մասին, որ նման տեղահանում աշխարհում հազվադեպ է եղել։

Պատմականորեն սա ահավոր, ողբերգական երևույթ է։

Չինական ռազմավարական մեծ գործի հին փիլիսոփա Սունցզին ասում է՝ եթե ուզում ես թշնամուն հաղթել, դաստիարակի՛ր նրանց ջահելներին․ ու դաստիարակեցին մեր ջահելներին, հաղթեցին։

Ասում են՝ ժամանակին Սուդյան Արաբիայից սարսափելի գումարներ են մտել այստեղ։ Ես միայն հիմա եմ հասկանում, թե ինչու։ Էն գլխից դաստիարակեցին։ Եթե ուզում ես ժողովրդին փոխել, մշակույթը պիտի դարձնես քեզանով, որն էլ արեցին։ Նայում ես շուրջդ ու զգում, որ թրքո-արաբական հոտ է գալիս։ Ստամբուլում և Էմիրատներում նույն կադրերն էի տեսնում՝ Երևանի կենտրոնի շենքերը կամ գառ-տղերքի քշած նիվաները, որովհետև շեյխի տղերքը «սպիտակ ջիփ» են քշում։ Այսպես է մշակույթը եկել, մտել Հայաստան։

Oragir.News - Հատկապես անցնող տարում Գյումրիում շատ պասիվ էր մշակութային կյանքը՝ համեմատած նախորդ տարիների։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված այս վիճակը։

Ջագ - Միշտ էլ Գյումրին, որին ես Ալեքպոլ եմ ասում, համարվել է երկրորդ քաղաք․ դե Երևանում ի՞նչ է, որ ստեղ էլ ինչ լինի։ Անունը արվեստների քաղաք է, բայց դրանից մենակ անունն է մնացել։ Ես մնացել եմ այստեղ, որովհետև կոմունիստների ժամանակ ռոք երաժշտությունից Երևանը կաղում էր։ Ես անունը լավ էի դրել, ասում էի՝ երևանցի աղջիկները ռոք երաժիշտներին չեն սիրում, իսկ լեննականցի աղջիկները սիրում են։ Երևանը ավելի շատ սևական սոուլի վրա էր։

Մեր ազգայինին ռոք երաժշտությունն ավելի մոտ է, քան սոուլը։

Oragir.News - Ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը։

Ջագ - Դրսից պիտի նորմալ կառավարող լավ տղա գա՝ պինդ ձեռքով․ այստեղ բռունցք է պետք։ Ներսի սորոսական թափթփուկները իրենց ազգակործան գաղափարներով պետք է հեռանան։ Ամբողջ աշխարհը Սորոսից է փախչում, սրանք Սորոս են ընտրում։ Իսկ ո՞րն է Սորոսի իդեալոգիան․ սպանել ազգություններ։ Սա է, իսկ մեզ պետք է, որ ազգայինը բարձրացվի։

Oragir.News - Հույս չունե՞ք, որ երկրի ներսում կգտնվի Ձեր նշած պինդ ձեռքով լավ տղան։

Ջագ -Հույս ունենալ սրանցի՞ց․ դա նույնն է՝ ինչպես ծուռ քանոնից՝ շիտակ գիծ։ Այսպես ազգ կպահե՞ն․ կարելի՞ է ազգին տանել սրի բերան, կարելի՞ է հրաբխի հետ հանաք անել։

Մեր պատմությունը անընդհատ փորձում են կեղծել, որ թուրքը հայի բարեկամն է, որ 1,5 միլիոնի սպանողը մեր բարեկամն է։ Արցախը ադրբեջանակա՞ն է․ սրանք ախր պատմություն չգիտեն, երևի չեն լսել Գրիբայեդովի մասին, որ եղել է Ռուսաստանի դեսպանը Պարսկաստանում, որին սպանեցին հայերին սատարելու համար, երևի չեն լսել, որ հաշտության պայմանագիր է ստորագրվել ռուսների ու պարսիկների միջև ու էլի շատ բան չգիտեն, կամ չեն ուզում իմանալ, բայց երկիր են ղեկավարում։

Արցախը հայկական արմատներով ռուսական ստատուս է ունեցել։ Ինձ թվում է՝ ռուսները սա չեն մոռանա, այս վիճակներն անցնեն՝ կվերադառնան դրան․ ռուսները երբեք իրենց ունեցվածքը ուրիշին չեն թողնի՝ ինչպես Ուկրաինայի ռուսական հողերի դեպքում։ Լիդեր է պետք՝ մոշչնի տղա։ Հույս ունենանք։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի