Ներքին 2 տարի առաջ - 12:50 22-12-2023

Ոտքի վրա որոշումներ կընդունեն, ընկել են ժողովրդի ջանը. գյումրեցի մսավաճառ

Դեկտեմբերից ուժի մեջ մտած նոր կարգավորումներով՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։

Միս-մսամթերքի շուկայում նոր կարգավորումները մսավաճառների սրտով չեն, ասում են՝ ինչպես միշտ հապճեպ ու ոտքի վրա ընդունված որոշում է, էլի գյուղացին է վերջում տուժելու։ Շիրակի մարզն ունի երկու սպանդանոց՝ Ձորակապ և Հայկաձոր գյուղական բնակավայրերում, որոնք, ըստ մարզի անասնապահաների և մսավաճառների, բավարար չեն գործում։

Oragir.News-ի թղթակիցը շրջել է Գյումրիի միս-մսամթերքի շուկայում, զրուցել մսավաճառների հետ։

«Առևտուրն առաջվանը չէ, օրը մե օրենքմ կհանեն։ Գյուղացին միսը բերե ընձի կուդա, ես կծախեմ։ Պահած բան չէ, մեկս մյուսով կապրինք։ 5-րդ ձև գուզեն, չիդես՝ ինչ կենեն։ Մարդկանց չեն թողնա, որ շնչեն։ Ոտքի վրա որոշումներ կընդունեն, ընկել են ժողովրդի ջանը»,- ասում է գյումրեցի մսավաճառներից մեկը։

Մեկ այլ մսավաճառ էլ ասում է՝ «Օրենք կհանեն, բայց օրենքը չի աշխատի, ուզենան էլ՝ չեն կռնա աշխատցնե, որովհետև թամամ սպանդանոց չկա»։

Նշենք, որ Շիրակի մարզի մսավաճառներն ու անասնապահները մարզում սապնդանոցների անհրաժեշտության մասին բարձրաձայնել էին դեռ այս տարվա մայիսին։ Շիրակի մարզում այս պահին աշխատող փաստացի 1 սպանդանոց է գործում, որը գտնվում է Հայկաձոր գյուղում է։ Եվ այդ սպանդանոցը չի հասցնում սպասարկել մարզի գյուղացիական տնտեսություններին: Հայկաձորը մարզի անասնապահական շրջաններից՝ Աշոցքից ու Ամասիայից հեռու է մոտ 100 կմ: Սպանդանոցի մեքենան այդ հեռավորությամբ գյուղեր մորթի չի գնում, անասնատերերին առաջարկում է, որ կենդանուն իրենք բերեն սպանդանոց: Իսկ սա լուրջ խնդիր է Շիրակի մարզում, գյուղացին բավականին մեծ գումար, ընդհուպ մինչև 40.000 դրամ պետք է վճարի միայն մեքենային, որ անասունը սպանդանոց տեղափոխեն: Սա արդեն թանկացնում է մսի ինքնարժեքը, գյուղացուն շահույթ գրեթե չի մնում:

Անասնապահներն էլ դժգոհում են, որ կառավարությունը որոշում ընդունելուց առաջ՝ նախ պիտի մարդկանց հնարավորությունները հաշվի առնի, ոչ թե ձախ ձեռքով աջ ականջը բռնելու է նոր ձևեր առաջարկի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ