Երևան +20°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:58 26-01-2023

Այնպես չէ, որ մենք կգրենք միջազգային բնապահպանական կազմակերպություններին, իրենք էլ մեզ բաց ձեռքերով կընդունեն ու կարձագանքեն․ Սիլվա Ադամյան

Արցախի շրջափակման առաջին օրից հայ բնապահպանները բազմաթիվ ելույթներ են ունեցել և հարցազրույցներ տվել ու խոսել այն մասին, որ շինծու ադրբեջանցիներն իրականում շինծու «բնապահպաններ են», որ հիմա ելույթ են ունենում ու խոսում են այն մասին, որ այ տեսեք՝ Արցախում հանքերը վատ վիճակում են, դրա համար մեր շրջակա միջավայրը վատ վիճակում է ու փորձում են միջազգային հանրությանը համոզել, որ այդ հանքավայրերը վնասում են պետությանը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Ես, օրինակ, իմ վերջին ելույթի ժամանակ՝ «Սպուտնիկի» եթերում կոչ արեցի նույն բնապահպաններին անդրադառնալ իրենց երկրի խնդիրներին։ Ադրբեջանը շրջակա միջավայն այնքան աղտոտված է նավթի թափոններով, որ իրենք ոտքից գլուխ թաղված են այդ խնդիրների մեջ։ Իրենք հիմա այդ խնդիրները պետք է լուծեն, իրենց ողջ երկիրը նավթի թափոններով աղտոտված է, նավթամթերքով աղտոտված է նաև Կասպից ծովի ողջ հայելին, թող ադրբեջանցի բնապահպաններին անդրադառնան իրենց երկրի անտանելի իրավիճակին, եթե ունեն ռեսուրսներն ու ուզում են ինչ-որ բան անել, թող իրենց երկրում դա անեն։

Ես այս խնդիրներին անդրադարձել եմ իմ բոլոր ելույթների ժամանակ, սրա մասին նաև իմ մյուս գործընկերներն են խոսել՝ շեշտելով, որ այն մարդիկ, որ կանգնած են այնտեղ՝ բնապահպանության հետ որևէ առնչություն չունեն, դրանք քաղաքականացված մարդիկ են, որոնք բերվել են այնտեղ՝ քաղաքական հարցեր լուծելու համար։ Մեր ելույթները տեսանելի են նաև միջազգային կազմակերպությունների համար»։

Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանում գործող ՀԿ-ները դիմե՞լ են Միջազգային կազմակերպություններին, նա նշեց, որ տարբեր բնապահպանական կազակերպությունների կողմից նամակներ են գնացել տարբեր միջազգային կառույցներից։ «Եթե անկեղծ՝ իմ կազմակերպությունից ես որևէ նամակ չեմ ուղարկել, բայց օրինակ, Արևելյան գործընկերությունը նամակ ուղարկել է։ Այդ կառույցը հասարակական կազմակերպությունների միավորում է, ես չեմ մտնում այդ կառույցի մեջ, բայց նամակներ եղել են, դա քիչ չէ։ Մենք շրջափակման օրվանից խոսել ենք խնդրի մասին, դուք կարծում եք, որ միջազգային կազմակերպությունները արձագանքելո՞ւ են, եթե անգամ նամակներ ուղարկենք։ Օրինակ, ֆոսֆորային ռումբերի հետ կապված, Հայաստանի տասնյակից ավելի լուրջ կազմակերպություններ դիմել են 100-ավոր միջազգային կազմակերպությունների, բայց արձագանք ստացանք միայն մեկ կազմակերպությունից, այն էլ այնքան էլ աչքի զարնվող կազմակերպությունից։

Այնպես չէ, որ հիմա մենք գրեցինք ու միջազգային կազմակերպությունները մեզ բաց ձեռքերով կընդունեն ու արձագանքեն։ Սրա պատճառները խորն են, պետք է հասկանալ, թե ովքեր են Արցախի հանքավայրի նոր «տերերը», ինչպիսի կապեր ունեն, դրանք կազմակերպություններ են, որոնք դրսի կազմակերպություններ են, այնտեղ ամերիկյան հետք կա, բրիտանական հետք կա, դրա համար որոշ կազմակերպություններ կլռեն ու թույլ կտան, որ այդ «բնապահպանները» տարիներով այնտեղ կանգնեն մինչև հասնեն իրենց նպատակին»։

Անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Սաբինա Ալիևան դիմումին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որով նա կոչ էր անում կասեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը՝ նա նշեց, որ մինչև ադրբեջանցիների քննադատելը՝ մենք ունենք լուրջ մասնագետներ, որոնք խոսել են խնդիրների մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի ատոմակայանն ավելի անվտանգ լինի։

«Ինչ վերաբերում է իրենց ցանկությանը, որ Հայաստանը փակի ատոմակայանը, ես ուզում եմ ասել, որ դա կլինի Հայաստանի վերջը։ Ատոմակայանն իր գոյությամբ զսպում է, որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները որևէ աննորմալ քայլ չանեն, որովհետև եթե ատոմակայանում որևէ բան լինի՝ իրենք նույնպես վնասներ կկրեն։ Այսինքն, ատոմակայանը մեզ համար վահան է, բայց այս մասին մենք իրավունք չունենք խոսել այն մասին, որ ատոմակայանը պետք է փակել։

Որպես ՀՀ քաղաքացի, ես շատ լավ հասկանում եմ, թե նրանց պահանջները ուր են գնում, հետևաբար մենք չենք կարող թույլ տալ, որ այդ թափթփուկները գան ու մեզ հրամայեն, թե ինչ պետք է անենք։ Ոչ մի դեպքում։ Ես համոզված եմ, որ կգտնվեն նաև միջազգային կազմակերպություններ, որոնք դրանց ջրաղացին ջուր կլցնեն, հիշեք, բայց մենք մեր վնասը պատրաստ ենք կրելու, իրենք մեզ հետ գործ չունեն։ Մենք անելու ենք ամեն բան, որ ատոմակայանն աշխատի»։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ