Մամուլ 2 տարի առաջ - 07:12 26-12-2023

ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու. ովքեր են ամենաշռայլները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ հուլիսի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքը, և Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին հանձնարարված է եղել կլորիկ գումար հանգանակել իշխող կուսակցության համար: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խնդրել տալ նվիրատուների ցանկը։ Եւ, ահա, տեղեկացանք, որ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին նվիրատվություն է կատարել 996 նվիրատու, իսկ ընդհանուր գումարը կազմել է 509 մլն 085 հազար 950 դրամ` գրեթե 1 մլն 255 հազար դոլար։

Ամենամեծ քանակի գումարը, որ փոխանցել է մեկ նվիրատուն, եղել է 2 մլն 500 հազար դրամը։ Այսքան գումար փոխանցողները 72 հոգի են։ Այսպիսով, ներկայացնում ենք, թե ովքեր են առավելագույն նվիրատվություն արած անձինք։

Չիլինգարյան Վիգեն Գրիգորիի՝ ՔՊ-ին 2մլն 500 հազար դրամ փոխանցածներից մեկն է: Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել վերջինիս դեմ, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի ժամկետով։ Դատավոր Մեսրոպ Մակյանը կիրառել էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ.-ին ընդունված «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և Վիգեն Գրիգորիի Չիլինգարյանին ազատել նշանակված պատժից։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»