Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 23-12-2023

Այս տարի գները ցածր են, բայց շուկայում առևտուր չկա․ առևտրականներ

Ամանորին մնացել են հաշված օրեր, նախատոնական եռուզեռն էլ գնալով թեժանում է: Սակայն մարդկանց ակտիվությունն ավելի շատ նկատվում է սուպերմարկետներում, տոնավաճառի վաճառողներն են ասում՝ նախորդ տարիների աշխուժությունը նվազել է:

Oragir.News-ը զրուցեց Նոր Նորքի շուկաներից մեկի վաճառողների հետ, ովքեր ասացին, որ առավոտ 7-ից շուկայում են լինում մինչև ուշ երեկո, սակայն առևտուր չկա, և իրենց օրվա եկամուտն էլ չեն կարողանում վաստակել։

«Իմ սեփական բերքն եմ վաճառում, բայց երևի մարդկանց ձեռքը փող չկա, առևտուր չեն անում»,- ասաց Արտաշատից ամեն օր առևտուր անելու համար Երևան եկող վաճառողներից մեկը։

Մեկ այլ կին էլ, որ խնձոր ու չիր էր վաճառում, մեզ հետ զրույցում ասաց․ «Գառնեցի ենք, մեր խնձորներն ենք բերում, վաճառում, առավոտվա 6-ից մինչև իրիկունը 7-ը էստեղ ենք, բայց ապրանքը մնացել է, չենք կարողանում վաճառել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ