Մամուլ 2 տարի առաջ - 08:58 21-12-2023

Անցել է 15 օր` դեռ նշանակումներ չեն արվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 6-ին ՔՊ-ն հայտարարեց, որ միակողմանիորեն խզում է Գյումրիում 2021 թվականին` ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան դաշինքի» հետ կնքած համագործակցությունը եւ դառնում է ընդդիմություն: Նույն օրը ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականներ տվեցին պաշտոններից, իսկ նրանք բավականին շատ պաշտոններ ունեին, քանի որ Բալասանյանները, ըստ էության, 2021-ին զիջել էին իշխանությունը ՔՊ-ին, իրենց պահելով միայն քաղաքապետի նոմինար պաշտոնը: Պարզվեց` ՔՊ-ն դրանից էլ է դժգոհ՝ ամբողջ իշխանությունն է ուզում: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ինչ եղան թափուր պաշտոնները, դրանցից քանիսն են զբաղեցվել այս ընթացքում` արդեն 15 օր է անցել «ապահարզանից»:

Մեզ ասացին, որ Գյումրու քաղաքապետարանում թափուր էին 2 փոխքաղաքապետի, նրանց օգնականների, 1 խորհրդական, ծրագրերի եւ արտաքին կապերի, համայնքի անշարժ գույքի կառավարման, տրանսպորտի, առեւտրի, ինքնակամ շինությունների բաժնի ղեկավարների, քաղաքաշինության բաժնի պետի տեղակալի պաշտոնները: Սակայն դեռեւս նոր նշանակումներ չեն արվել: Նախ պետք է նշանակվեն փոխքաղաքապետերը, ապա նրանց կողմից համակարգվող բաժինների ղեկավարները: Բոլոր թափուր հաստիքների փոխարեն պետերի պարտականությունները կատարում են տեղակալները, որտեղ տեղակալ չկա՝ գլխավոր մասնագետը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»