copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 10:25 20-12-2023

Սաղ երկիրը վառիգը, ընկել են էս 4 հատ կանաչի ծախողի ետևից. գյումրեցի առևտրական 

Գյումրիում անթույլատրելի վայրերում փողոցային առևտուրը տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ որպես լուրջ խնդիր:

2022 թվականի օգոստոսի 1-ից Գյումրիի քաղաքապետարանը շուկայամերձ տարածքում ու հարակից փողոցներում նախաձեռնեց փողոցային առևտուրն արգելելու գործընթաց՝ մինչ այդ առևտրականներին տրամադելով տարածքներն ազատելու համար երկամսյա ժամկետ: Բայց կարճ ժամանակ անց բացօթյա տարածքներում արգելված առևտուրը վերսկսվեց, իսկ նախատոնական օրերին առևտուրն ավելի ակտիվ է դարձել:

Oragir.News-ի Գյումրիի թղթակիցը շրջել է բացօթյա շուկայով, զրուցել առեւտրականների հետ։



«Տարիներ շարունակ առևտուրը իմ ընտանիքի գոյատևման միջոցն է, իսկ հմի իրանք, որ կարգելեն՝ ես ինչ պտի էնեմ, ես ուրիշ բան չեմ կռնա էնեմ։ Փակ շուկայում աշխատել եմ, բայց ահավոր էր, նախ խալտուրան էր շատ, ես էդ գելերի մեջ չեմ կռնա իմ հացս աշխատիմ։ Էս փողոցային առևտուրը էնքանով է լավ, որ մարդիկ անցնին-դառնան բանմ կառնիմ։ Ավելի պարզ ըսեմ, մենք մեր կլիենտը ունինք։

Գոնե թողնին մարդիկ աշխատին, ապրին… Ապրելու հնար չունիմ, լույս ու գազ պիտի մուծեմ, ի՞նչ էնեմ, իմ երեխես էլ գուզե, որ նոր տարվա սեղան ունենանք»,-ասում է Հռիփսիմե Ստեփանյանը։




Մեկ այլ առևտրական էլ՝ Մանյա Խաչատուրյանը, ասում է, որ բացի առևտրից՝ ոչ մի բան չի կարող անել։ Ասում է` ուր դիմում եմ աշխատանքի, մերժում են, իրենց ջահելներ են պետք, մեզ էլ չեն թողնում՝ մեր գործով զբաղվենք։

«Ես մե բանմ գիտեմ, որ պտի ժողովրդի դրության մեջ էլ մտնին։ Սաղ երկիրը վառիգը, ընկել են էս 4 հատ կանաչի ծախողի ետևից: Էս կարգելենք, էն կարգելենք... եղբայր, Նոր տարուց հետո ապրել չենք ուզե, իմ երեխեքիս վայտե դուք պտի պահեք։Էս երկրում ավելի լուրջ հարցեր կան, երկիր կորցրինք ու ըլը կկորցնենք, այ ըդոր մասին մտածեք, թե չէ օրենքը կանաչի ծախողի վրա մենակ կազդե: Ձեր երեխեքը երեխա են, ընչի մերն էլ հավի ձագե՞ր են»,- ասում է գյումրեցի առեւտրականը։

Սուսաննա Հակոբյանն ասում է․ «Մենք ոչ ոքի չենք խանգարում, թող իրանք էլ մեզ չխանգարեն, թող ժամանակին նորմալ շուկա սարքեին, նո՛ր առևտրականներին ասեին՝ գնացե՛ք, բացօթյա առևտուր մի՛ արեք: Ոչ թե տեղահանեին, հետո կամ մտածեին, կամ չմտածեին, թե մեզ ուր տեղափոխեն»:



«Մենք գուզենք, որ մեզ թույլատրեն՝ որտեղ տարիներ շարունակ մեր ապրանքը վաճառել ենք, շարունակենք առևտուրը, մինչև հիմնական շուկան պատրաստ կեղնի։ Ըմբես տպավորություն է, որ էս երկրում ձախ ձեռքով աջ ականջը կբռնեն»,- ասում է տիկին Սուսաննան:



Իսկ թե ինչպես է Գյումրիի քաղաքապետարանը պայքարում փողոցային առևտրի դեմ, ինչ գործիքակազմ ու մեխանիզմներ են կիրառվում և ինչու չի հաջողվում փողոցներն ու մայթերը ազատել առևտրականներից, կամ ինչ այլընտրանք է առաջարկում քաղաքապետարանն առևտրականներին, ինչու նախկին շուկայի տարածքում չեն մեկնարկում շինաշխատանքները, և օրենսդրական ինչպիսի կարգավորումներ են նախատեսված փողոցային առևտուրը կանոնակարգելու համար` այս հարցերին պատասխանատու այդպես էլ չգտնվեց ամբողջ օրվա ընթացքում։ Քաղաքապետարանից նախ խնդրեցին սպասել, որ գտնեն համապատասխան պաշտոնյային, ով կպատասխանի մեր հարցերին, ավելի ուշ ակնարկեցին, որ այդպես չգտնվեց այդ պաշտոնյան, ով կունենար այս հարցերի պատասխանները։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ