Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 12:00 19-12-2023

Իրենց հարազատ հորն էլ ռևանշիստ կհանեն, միայն թե իշխանությունից չզրկվեն. հարցում

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը կիրակնօրյա իր քարոզի ժամանակ ասել էր, որ ինքն իրեն ռևանշիստ է համարում։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթական երեք անգամ խոսում է այն մասին, որ թույլ չի տալու, որ Հայաստանում ռևանշիստները գան իշխանության։

Oragir.News-ը շրջեց փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ովքե՞ր են ռևանշիստները, արդյո՞ք նրանք լավ մարդիկ են։

Հարցվածներից ստացանք տարբեր պատասխաններ, մեկն ասաց, որ ռևանշիստ են նախկին ղեկավարները, մյուսներն էլ ռևանշիստ անվանեցին գործող իշխանության ներկայացուցիչներին։

Հարցման ընթացքում հանդիպեցինք նաև 1995 թվականի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արա Սահակյանին։

Մեր հարցին ի պատասխան նախկին պաշտոնյան ասաց.

«Ովքեր պարտվել են և ուզում են հաղթանակ տանել։ Դա քարոզչական կլիշե է, որ իշխանությունը հորինել է այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնց փոխարինելու է եկել հեղափոխական ճանապարհով, արտաքին աջակցությամբ։ Նրանք իրենց հարազատ հորն էլ ռևանշիստ կհանեն, միայն թե իշխանությունից չզրկվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում