Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:21 18-12-2023

Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան

Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, և այդպես եմ ապրելու մինչև կյանքիս վերջին վայրկյանը: Այս մասին կիրակնօրյա իր քարոզի ժամանակա ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Որովհետև այն ուղղված չէ որևէ կողոպտելու մեր կյանքը, թե΄ հոգևոր իմաստով, թե΄ բարոյական իմաստով, և թե ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնել և մեր Տիրոջ առաջ կանգնելով ասել, ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Եվ մենք այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության և փրկության վերահաստատումը: Եվ այո, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու: Դա ատելություն չի ենթադրում, ընդհակառակը՝ դա ենթադրում է սեր, դա ենթադրում է նվիրում, ենթադրում է անսպառ հավատ, մեծագույն հույս, զոհաբերություն, քաջություն և բոլոր առեաքինությունները և ոչ հակառակը: Չի կարող լինել մարդ, որի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է արված ու նա կարողանա հանգիստ ապրել: Մեզ կարող եք մեղադրել, որ մենք անընդհատ խոսում ենք, բայց անընդհատը չի փոխել մեր իրականությունը և դեռ ավելին է խորացել և դեռ ավելին է խորանալու: Եվ այս հատուցումը պետք է տեղի ունենա, որովհետև մեր կյանքերի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն են ընծայել», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ