Խոսք 2 տարի առաջ - 17:50 16-12-2023

Բռնության հանգամանքը բավական է, որ ուսուցչին նկատողություն տան և հեռացնեն աշխատանքից

Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր դպրոցներից մեկում ուսուցչի կողմից իրականացված բռնությանը։

Խոսքը Մասիս քաղաքի թիվ չորս դպրոցի մասին է, որտեղ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը բռնություն է գործադրում երեխաների նկատմամբ։

Oragir.news-ը միջադեպը պարզաբանելու համար զրուցել է Սոֆիա Հովսեփյանի հետ, ով նշել է, որ անարգանքի, վիրավորանքի և ծեծի են ենթարկվել և՛ Արցախից եկած երեխաները, և՛ մյուս աշակերտները։

«Այստեղ խնդիրն այն է, որ դպրոցը որոշակի քայլեր փորձում է ձեռնարկել հեռացման համար, բայց քանի որ ազատման դեպքում, որպես կանոն, կարող է նորից վերականգնել, մենք փորձում ենք ավելի շատ փաստեր հավաքագրել։ Բռնություն գործադրելու հանգամանքը արդեն իսկ բավական է, որ նկատողություն տան և աշխատանքից հեռացնեն»,- նշեց Հովսեփյանը։

Նախկին պատգամավորի խոսքով՝ ծնողները քայլեր են ձեռնարկում մասնագիտական հանձնաժողով ձևավորվելու համար, ովքեր, գնահատելով տեղի ունեցածը, համապատասխան քայլեր կձեռնարկեն։

«Պարզեցի նաև, որ սա առաջին դեպքը չէ և այս ամենը 4 տարի անընդմեջ շարունակվում է, սակայն բողոքները մշտապես տեղային կերպով հանդարտեցվել են։ Ավելին՝ վերջերս զայրույթից կոտրել է ապակին։ Նրա կողմից ցուցաբերված հիստերիան վկայում է այն մասին, որ նա լուրջ հոգեկան շեղումներ ունի»,- հավելեց Հովսեփյանը։

Ավելին՝ մեր տեղեկություններով ծնողները չեն բարձրաձայնում այս հարցը, քանի որ նախարարությունը նրանց սին խոստումներ է տալիս, որ կկարողանա դպրոցում կարգ ու կանոն հաստատել։

Աննա Ուդումյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան