Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Տեսանյութ 46 րոպե առաջ - 11:06 27-08-2026

Փաշինյանին պետք է հեռացնեն, ոչ թե կաթողիկոսին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանում Oragir.News-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ նախատեսվող գործընթացին։

Քաղաքացիների մեծ մասը բացասական վերաբերմունք է հայտնել՝ նշելով, որ Կաթողիկոսի պաշտոնանկության հարցը չպետք է լուծի կառավարությունը։ «Իհարկե ոչ, միանշանակ»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ հարցված ավելի կտրուկ արձագանքեց․ «Այդ դեպքում ավելի լավ կլինի՝ ժողովուրդը դուրս գա ու իրեն հեռացնի, ոչ թե Կաթողիկոսին։ Ի՞նչ է նշանակում՝ մեր սրբության, մեր հոգևոր աշխարհի հետ խաղ է անում։ Մենակ հոգեկանները կարող են այդպես բան անել»։

Որոշ քաղաքացիներ, թեև չկարողացան գնահատել նախաձեռնության սահմանադրականությունը, այնուամենայնիվ, աջակցեցին իշխանության գործողություններին։ «Ես չգիտեմ՝ ինչ է, բայց էդ մարդը ճիշտ է անում»,- ասաց հարցվածներից մեկը։ Մեկ այլ քաղաքացի նշեց, որ դեմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կաթողիկոսի պաշտոնանկության գործընթացին։

«Ես վատ բան եմ մտածում իրենց մասին, վաբշե՝ ընդհանրապես։ Մեր Վեհափառն էլ մեր սրբությունն է»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկը, որը կարծում է, որ Կաթողիկոսի փոփոխության անհրաժեշտություն կարող է լինել, միաժամանակ նշեց, որ այդ որոշումը պետք է կայացնի ոչ թե կառավարությունը, այլ եկեղեցական համակարգը։

«Ես գտնում եմ, որ կարելի է փոխել, բայց փոխողը պետք է հոգևորական լինի։ Իրենք՝ տերտերները, իրենք իրենց մեջ պետք է ընտրեն։ Հոգևորականները պիտի դա անեն, ոչ թե կառավարությունը»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ գործող իշխանության քաղաքականությունն ընդհանուր առմամբ սխալ է համարում։ «Փաշինյանը ընդհանրապես սխալ է ամեն հարցերով։ Եկեղեցուն շատ լավ ենք վերաբերվում։ Ինքը որ թուրք է, պիտի այդ ձևի վերաբերվի՝ թուրքերի ասածով։ Իրեն է պետք փոխել, ոչ թե Կաթողիկոսին»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան